пятница, 25 мая 2018 г.

Տիկին Մարիի հուշերով

 
Տիկին Մարին խիստ բնավորույուն ուներ: Բայց այդ խստությունը չէր խանգարում մեզ սիրել:
Ժամանակին, երբ մոտ մեկ, երկու տարի գրադարանում էի աշխատում, տիկին Մարին հոգատարությամբ հետևում էր, մի բան չէի հասկանում՝ օգնում ու ուղություն էր ցույց տալիս: Հենց գրադարան լավ հյուր էր գալիս, ինձ ուԳսպոյան Աննային ասում էր, որ պարտադիր  գնանք, հետաքրքիր է լինելու: Ամեն տարի գրքի տոնին, գնում էինք <<Բուկինիստ>> : Մի քանի կարևոր ու պետքական գիրք էինք առնում գրադարանի համար և հետո կանչում ասում էր՝ <<Աստղո, գնա քո ճաշակով մի գիրք ընտրիր, որը կուզես, որ մեր գրադարանում լինի>>: Օրորվել, շորորվելով մեկ ժամ, մեկ ու կես ժամ պտտվում էի, որ նորմալ գիրք գտնեի, որովհետև խելքը գլխին մարդու տեղ է դրել, խելքը գլխին գիրք պետք է գտնեի:
    Ամեն անգամ ընկերուհիներով գրադարան մտնելիս ասում էր՝ <<Էլի լաչառուշկաները... նայեք հա՜, խելոք կմնաք>> : Դրանից անցնում էր տասը րոպե, գալիս էր մեզ ամոթանք տալու: 
   Տիկին Մարին մեր կողքի շենքում էր ապրում: Թոռան՝ Մարիայի հետ մտերիմ էինք: Հաճախակի գնում էինք իրենց տուն: Հիմա, մեկ-մեկ երկար նայում եմ իրենց պատուհանին: Խառը բաներ եմ հիշում ու կարոտում: Գրադարանն էլ առաջվա պես սիրում եմ, բայց տիկին Մարիի տեղը զգացվում է: Ամոթանք չենք ստանում, էլ առաջվա լաչառը չենք գրադարանում: 
    
     Սիրում և կարոտում ենք: 11-րդ դասարանի <<լաչառուշկաներ>> (Աստղ Կիրակոսյան, Շուշան Եփրիկյան, Ռեբեկա Խաչիկյան, Գիսանե դե Վարտավան, Արփի Չոբանյան)

Комментариев нет:

Отправить комментарий