вторник, 29 мая 2018 г.

Կյանքին նայեք կկոցած աչքերով և մատների արանքով...

 
Օրեցօր ավելի եմ հասունանում: Ու օրեցօր ափսոսանքս ավելի ու ավելի է մեծանում:
Երբեմն մենք չենք ուզում հանդիպել որոշ միջադեպերի, սակայն մեր ցանկությունը եղանակ չի փոխում: Ուղղակի պետք է մի բան հասկանալ, որ կյանքը ո՛չ լավն է, ո՛չ էլ վատը: Կյանքն այն չէ, ինչ մենք ենք ուզում, կյանքն այն է, ինչին կարողանում ենք դիմանալ: Կյանքը Փորձություն է, որ տասնյակ տարիներ մեզ քամում է, քամում ու ...փոշմանում: Կյանքը, ոչ դժոխք է, ոչ էլ դրախտ: Ոնց որ աշխատանքի ընդունվելուց առաջ փորձաշրջան լինի. ոնց քեզ պահես, ինչ մտածես, ինչ սիրես ու չսիրես...
 Կյանքը միայն վատ բան չէ, ու ոչ էլ շատ լավը: Մի լավ բանին հաջորդում է վատը, իսկ վատին` լավը:
Կյանքին մի նայեք մանրադիտակով, նայեք կկոցած աչքերով, մատների արանքով...այդպես ապրելը հեշտ է: 

Комментариев нет:

Отправить комментарий