вторник, 15 мая 2018 г.

Օրվա արկածների ու իմ անուշ խմբի մասին

   
Այսօր՝ մայիսի 15-ին Սեբաստացիներով գնացել էինք Ռոսգոստրա Արմենիա կազմակերպության գրասենյակ մեր համագործակցությունը էլ ավելի զարգացնելու:
Գնացինք ուսումնասիրեցինք մեր անցկացրած ապահովագրության վերաբերյալ հարցումների արդյունքները, ներկայացրեցինք մեր մի քանի ամիսների աշխատանքը: Առողջ միջավայրում ամեն բան իդեալական է լինում: Խառը խոսում ենք, առաջարկություններ անում, քննարկկումներ, մեր գլխխից մեծ բաներից ենք գլուխ հանում: Հինգ րոպեն մեկ կողքերս եմ նայում: Նայում, նայու՜մ: Սիրտս ուրախությունից, հպարտությունից կանգնում է: Ա՜յ մարդ, էս ինչ խումբ ունեմ, է՜: Գոհար Սմբատյանը, ինձ հավատարիմ Թելունց Էրիկն ու Անահիտ Սողոմոնյանը: Իրենց իմ կողքին տեսնելով, տենց էլ ուզում եմ մինջև վերջ տրվել գործին, մենակ իրենց համար էլ լավ լինի: Նայում եմ ու հրճվում:
    Դուրս եկանք գրասենյակից, այնպես սոված ենք: Հաց կերանք ու ոտքով Բաղրամյանից քայլում ենք մինջև Բանգլադեշ: Սիրով, երջանկությամբ, ցույցերից մնացած երթով գնում ենք, մեկ էլ ուժեղ սելավ սկսեց: Սառում, սատկում էինք ու դեռ կես ճանապարհն էինք անցել: Թաց-թաց <<Թումո>> մտանք: Մի բաժակ թեյից հետո էլի ճանապարհ ընկանք:
    Ա՜յ մարդ, էս ինչ խումբ է: Էս խմբի հետ Բաղրամյանից-Բանգադեշ էլ, աշարհի ծերն էլ կգնամ: 

Комментариев нет:

Отправить комментарий