воскресенье, 21 января 2018 г.

Կատարելության ճանապարհին

Ի՞նչ է նշանակում լիարժեք մարդ, արդյո՞ք մենք լիարժեք ենք և ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ յուրաքանչյուրի կատարելության ճանապրհին։ Մենք բոլորս միշտ փորձում ենք լինել լավը՝ մեր համար, թե հասարակության։ Շատ կարծիքներ լսեցի լիարժեքության վերաբարյալ։
Օրինակ այն տարբերակը, որ յուրաքանչյուրը լիարժեք է յուրովի, մենք առանց այդ էլ տարբերվում ենք և մեր ներքին իդեալը արդեն ունենք։ Կա նաև շատ տարածված կարծիք այն մասին, որ մենք ձգտում ենք լիարժեքությանը, բայց երբեք չենք հասնում։ Գոյություն չունի կատարելություն, բայց մարդիկ միևնույն է գնում են դեպի նրան՝ բարձրանալով իրենց և հասարակության աչքերում։ Ուզում եմ նաև առանձնացնել կարծիք անհատականության մասին։ Մարդը, որպես այդպիսին ուզում է զարգանալ ներքնուստ և դա արտահայտվում է նրա վարքագծով, համաձայն ենք մենք դրա հետ, թե ոչ, բայց դա տվյալ մարդու լիարժեքության փնտրտուքների արդյունքն է։ Արգելքը հենց ինքը՝ մարդն է, նա քննադատում է իրեն, անում սխալներ և վերջ ի վերջո նորից վերադառնում այնտեղ, որտեղից սկսել էր իր լիարժեքության ճանապարհը։ Հասնելով որոշակի կետի, մարդիկ էլի սխալվում են և ետ վերադառնում, հենց դրա համար էլ կատարելությանը հնարավոր չէ հասնել, ուղղակի գոյություն չի կարող ունենալ կատարյալ մարդ։ 

Комментариев нет:

Отправить комментарий