понедельник, 15 января 2018 г.

Մեր նախագծերը Արևելյան դպրոցում

Այսօր մի խմբով այցելեցինք Արևելյան դպրոց, որտեղ ներկայացրինք «Մանչուկ TV» և «Դետեկտիվական խնդիրներ» նախագծերը:
Մեզ հյուրընկալեցին Արևելյան դպրոցի Սաթեն Ավետիսյանի սաները, ովքեր ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: Փոքրիկների հետ նայեցինք մի քանի ուսուցողական մուլտֆիլմեր, որից հետո հարցում-քննարկում եղավ: Պարզեցինք, որ երեխաները բավական ուշադիր էին նայել, որովհետև կարողացան պատասխանել բոլոր հարցերին: Այնուհետև փոքրիկների հետ դիտեցինք «Սառցե թագուհին» անիմացիոն մուլտֆիլմը, որը նրանց շատ դուր եկավ: Վերջում ներակայացավ Գարեգին Ղազարյանը, ով փոքրիկներին առաջարկեց իր թարգամանած դետեկտիվական մի խնդիր: Ի զարմանս մեզ, փոքրիկները բավական արագ կողմնորոշվեցին:
Հանդիպումը հետաքրքիր էր, որովհետև փոքրիկների հետ աշխատելու փորձ ձեռք բերեցինք: Իսկ ամենակարևորը՝ այն  ոգևորեց նախագծերի ղեկավարներին:
Օրվա լուսաբանումը՝  Գևորգ Հովաննիսյանի և Անուշ Ազիզբեկյանի

Комментариев нет:

Отправить комментарий