воскресенье, 14 января 2018 г.

Մեր նախագծերը Հյուսիսային դպրոցում

Այսօր՝ հունվարի 15-ին հյուրընկալվել էինք Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողների մոտ:
«Մանչուկ TV»-ին ներկայացրեց իր նախագիծը: Միասին դիտեցինք սովորողների թարգմանած մուլտիֆլմերից մի քանիսը: Դրանք շատ հետաքրքրեցին երեխաներին: Նրանք պատասխանում էին մեր հարցերին՝ կապված այդ մուլտֆիլմերի հետ: Հետո մենք ներկայացրեցինք «Լապտեր TV»-ին: Դիտեցինք մեկ տեսանյութ: Իհարկե, կարծում եմ՝ այդ տեսանյութերը դեռ նրանց տարիքին այդքան էլ համապատասխան չեն, բայց նայելով նրանց աչքերին և լսելով իրենց պատմած երբևէ տեսած ամենագեղեցիկ երազները, ես վստահ եմ, որ մի քանի տարուց նրանք էլ կսկսեն ստեղծագործել: «Արևածագ» նախագծի շնորհիվ մի փոքր ծանոթացանք նաև ճապոնական մուլտֆիլմերին և կորեական երաժշտությանը:
Կարծում եմ՝ մեր ամսագրերը շուտով բազում փոքրիկ ընթերցողներ ձեռք կբերեն: Հանդիպումն ամփոփեցինք փոքրիկների հետ համատեղ պարերգով: Ամեն ինչ շատ լավ էր: Կարծում եմ՝ մենք նորից կայցելենք նրանց:
Հեղինակ՝ Մարգարիտա Մանվելյան

Комментариев нет:

Отправить комментарий