понедельник, 8 января 2018 г.

Ուրախանալու առիթ միշտ էլ կա

   
Այնքան ցուրտ էր, որ կրպակից տաք սուրճը դեռ չվերցրած արդեն սառչում էր: Ժպիտս մինջև ականջներս, ընտիր ամանօրյա տրամադրությամբ, մի խումբ ինձ պես խենթ մարդկանց հետ սլանում էինք դեպի հրապարակ: Մի կատակը չվերջացած մյուսներ սկսվում: Ցուրտ էր, մարդ քիչ կար դրսում: Գնացինք-գնացինք, սպասեցինք ու սպասեցինք, վերջը դիմավորեցինք մեր խմբի մյուս կեսին: Ճիշտ է մի լավ ուզում էինք նոր ժամանած ժողովրդին ծեծել, բայց դե Նոր տարի է, հո տարին մարդ ծեծելով չէինք դիմավորի: Դե, ինջևէ: 
    Նոր տարուն բոլորն հյուրասեր, բոլորն հյուրասիրում են: Հյուրասիրում են համով, քաղցր բաներ, հետո նույնի հինն ու չորը և այլն: Բոլորն միմյանց նվիրում են կոնֆետներ, որոնք սովորաբար չեն սիրում ու չեն ուտում: Տանջվում, չարչարվում են տան տիկինները, աղջիկները, կանայք: Հավաքի, վերցրու, դիր: Էլի լավ է, բայց, ախր չի՛ կարելի մոռանալ, որ տոն է, չի՛ կարելի չուրախանալ, չի՛ կարելի շատ զբաղված լինել, որ մոռանալ ուրախության մասին: 
    Չնայած, մի կողմից էլ... Չէ՜... Այնպես չէ, որ ձայնս տաք տեղից չի դուրս գալիս....: 
Ուրաանալու առիթները, պատճառները քիչ են, որովհետև մենք գիտակցաբար բաց ենք թողնում դրանք:

Комментариев нет:

Отправить комментарий