Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի
Մարդու մահից հետո ավելի տխուր ժամանակ չկա։ Քանի դեռ տևում է «միջանկյալ խավարը», բազմաթիվ ազգականներ հավաքվում են լեռներում և, խմբվելով նեղ, անհարմար խրճիթում, կատարում են հետմահու արարողությունները։ Դա շատ բազմահոգ է։ Օրերն անցնում են արագ, ինչպես երբեք։ Վերջին օրը չկա ո՛չ իրական զգացողություն, ո՛չ փոխադարձ զրույց։ Յուրաքանչյուրը վերցնում է իր իրերը և բոլորը գնում տարբեր ճանապարհներով։Իսկ հարազատ տներ վերադառնալիս նրանց կրկին շատ տխուր բաներ են սպասում։ «Սա և սա, — ասում են նրանք, — ոչ մի պարագայում չի կարելի անել, իսկ սրանից պետք է խուսափել»։ Անկախ պատճառից, ինչ անպիտան են ինձ թվում մարդկային սրտերը նման դեպքերում։
Մեկը մյուսի հետևից անցնում են ամիսներ ու տարիները, սակայն դրանք մոռացության ոչ մի կաթիլ չեն բերում, և այնուամենայնիվ ասում են. «Օր օրի մահացածն ավելի հեռու է», և, հետևաբար, չնայած ամեն ինչին, այլևս չկան մտքեր, ինչպիսիք էին այն վշտալի պահերին, և գալիս է մի պահ, երբ տեսնում ես, որ մարդիկ արդեն զրուցում են մանրուքների մասին և կատակում միմյանց հետ։
Մահացածի աճյունը թաղված է լեռներում՝ բոլորի կողմից մոռացված։ Եվ շուտով դրանից հետո, երբ Նշանակված օրը նրա առջև խոնարհվելու կգան, տապանաքարը ծածկվում է մամուռով, ծածկվում է ծառերի թափված տերևներով, քանի որ այստեղ այլ այցելուներ չեն լինում, բացի երեկոյան փոթորիկից և գիշերային լուսնից։
Լավ է, քանի դեռ կա մեկը, ով կարեկցում և հիշում է մահացածին։ Բայց այդ մարդիկ նույնպես, կարճ ժամանակ ապրելուց հետո, մահանում են։ Արդյո՞ք հանգուցյալի հետնորդները, ովքեր ճանաչում են նրան միայն լսածով, կսգան։
Ուստի, եթե աճյունի վրա արդեն կատարվել են հիշատակման արարողությունները, հետո ոչ ոք չի հիշում, թե ո՞վ էր այդ մարդը և ինչ է նրա անունը։ Միայն զգայուն հոգի ունեցող մարդը թախիծով կնայի գարնանային խոտերին, որոնք աճում են այստեղ։ Վերջիվերջո, նույնիսկ սոճին, որը տնքում էր այստեղ փոթորկի ճնշման տակ, չապրելով իր դարը, դառնում է վառելափայտ, և վաղեմի գերեզմանը այնպես է հերկվում դաշտ, որ նույնիսկ նրա հետքը չի մնում։ Որքա՜ն վշտալի է։
1330թ.
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий