понедельник, 8 сентября 2025 г.

Մահը Նեղոսի վրա. Ագաթա Քրիստի

Թարգմանությունը՝ Անի Հարությունյան



Ես ուզում եմ պատմել Ագաթա Քրիստիի «Մահը Նեղոսի վրա» գրքի մասին։ Գլխավոր հերոսուհին՝ Լինետ Ռիջուեյը, երիտասարդ ու գեղեցիկ կին է, Անգլիայի հարուստ ժառանգուհի։ Նա վերջերս ձեռք է բերել Ուոդ-Հոլլ կալվածքը և ավարտում է դրա վերանորոգումը, երբ իր լավագույն ընկերուհի Ջեքին խնդրում է մի ծառայություն․ նա ցանկանում է, որ Լինետը աշխատանքի ընդունի իր նախկին սիրեցյալ Սայմոնին, ով առանց փողի է և կորցրել է աշխատանքը։ Լինետը համաձայնվում է և շուտով հմայվում Սայմոնով, ով դառնում է նրա ամուսինը։ Լինետն ու Սայմոնը երջանիկ մեկնում են մեղրամիս, բայց ուրախությունը երկար չի տևում։ Ջեքին, վիրավորված և ամբարտավան, փորձում է խանգարել նրանց և անընդհատ հայտնվում է այնտեղ, ուր նրանք են։ Շուտով նրանք մեկնում են նավով Նեղոսով՝ «Կարնակ»-ով, որտեղ հանդիպում են տարբեր մարդկանց, յուրաքանչյուրը իր գաղտնիքներով ու անձնական պատմություններով։ Նավում է նաև հանճարեղ դետեկտիվ Էրկյուլ Պուարոն, ով ուշադիր հետևում է ամեն ինչին։ Լինետը սկսում է զգալ շրջապատողների թշնամանքը, իսկ մի օր նրա վրա ընկնում է քար՝ առաջին փորձը սպանության կամ դժբախտ պատահարի։ Այնուհետև, լարվածությունը հասնում է գագաթնակետին․ Ջեքին խմած վիճակում կրակում է Սայմոնի վրա, բայց նա չի մահանում, իսկ հրացանը անհետանում է։ Առավոտյան Պուարոն և գնդապետ Ռեյսը հայտնաբերում են, որ Լինետը սպանվել է։ Մարդասպանի բացահայտումը հեշտ չի լինում․ Պուարոն սկսում է բացահայտել ուղևորների գաղտնիքները, թաքնված ծրագրերը, գողացված մարգարիտները և անձնական սուտերը։ Մինչև ճշմարտությունը պարզվում է, մահանում են ևս երկու մարդիկ․ Լինետի լվացքատան աշխատող Լուիզան և միսիս Օտթերբերնը։ Վերջում Պուարոն, Ռեյսի օգնությամբ, բացահայտում է մարդասպաններին և պատժում նրանց՝ անկախ նրանից, որ արդարությունը լիովին կատարյալ չէ։

Комментариев нет:

Отправить комментарий