вторник, 6 мая 2025 г.

Զոդիակ մարդասպանը՝ չբացահայտված հանցագործություն

 Թարգմանություն՝ Էլեն Լալազարյանի

1960-ականների վերջին միայն Սան Ֆրանցիսկոյում և դրա շրջակայքում չէին խոսում Զոդիակ անունը կրող առեղծվածային մարդասպանի մասին, այլ ողջ Ամերիկայում: Նա վարպետորեն սարսափ էր տարածում՝ պարբերաբար կոդավորված նամակներ էր ուղարկում մամուլին և ոստիկանությանը՝ պահանջելով ուշադրություն, առաջատար վերնագրեր և գովեստ:

Զոդիակի հանցագործությունների ճշգրիտ ժամանակահատվածը անհայտ է։ Ենթադրվում է, որ առաջին սպանությունը տեղի է ունեցել 1968 թվականի դեկտեմբերին, իսկ վերջինը՝ 1969 թվականի հոկտեմբերի 11-ին։ Հետագայում նա միայն սպառնալիքներ էր ուղարկում։ Կարծվում է, որ Զոդիակը հարձակվել է 7 անձի վրա, որոնցից 5-ը սպանվել են, իսկ 2-ը՝ վիրավորվել։ Սակայն, ըստ իր իսկ խոսքերի, զոհերի թիվը 37 էր։

Առաջին սպանությունները

1968 թվականի դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան Վալեխոյից (մոտ 40 կմ Սան Ֆրանցիսկոյից) մի սիրահար զույգ՝ Դևիդ Ֆարադեյը և Բեթի Լու Ջենսենը, ճանապարհ էին ընկել Սուրբ Ծննդյան խնջույքի։ Ճանապարհին նրանք որոշեցին կանգ առնել Գերմանի լճի մոտ՝ մի հանգիստ վայր, որտեղ երիտասարդները հաճախ էին գնում մենակ մնալու։ Ժամը 23:15 մի անցնող վարորդ նկատեց կայանած մեքենա և նրա կողքին ընկած երկու դի։ Սրանք էին Ֆարադեյի և Ջենսենի մարմինները։ 10 րոպե անց դեպքի վայր ժամանեց շերიფը։

Համաձայն արձանագրության՝ մի անհայտ անձ մոտեցել էր մեքենային և կրակել դրա ներսում նստած երիտասարդներին։ Տղան գլխի հետևից կրակոց էր ստացել ու տեղում մահացել էր։ Աղջիկը կարողացել էր դուրս պրծնել և մոտ 12 մետր վազել, սակայն մարդասպանը մի քանի անգամ կրակել էր նրա վրա և վերջնականապես սպանել:

Վկաները հաղորդեցին, որ սպանությունից առաջ տեսել էին բաց գույնի «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենա։ Մի երիտասարդ զույգ պատմեց, որ նույն գիշերը իրենց հետապնդել է նմանատիպ ավտոմեքենա, բայց իրենք փախչել են՝ անջատելով լույսերը և շփոթեցնելով հետապնդողին։

Հաջորդ հարձակումը տեղի ունեցավ կես տարի անց՝ 1969 թվականի հուլիսի 5-ին։ Զոհերը կրկին զույգ էին՝ Դարլին Ֆերրինը և Մայքլ Մագոն։ Նրանք կայանել էին Վալեխոյի գոլֆի ակումբի ավտոկայանատեղիում։ Մի պահ հետո մի մեքենա մոտեցավ անջատված լույսերով։ Անհայտ մարդը դուրս եկավ, կրակեց Մայքլի վրա, ապա մի քանի անգամ՝ Դարլինի վրա։ Երկուսն էլ կենդանի էին, երբ սպանողը հեռացավ։ Սակայն Դարլինը ճանապարհին մահացավ, իսկ Մայքլը ապաքինվեց և օգնեց ոստիկանությանը՝ կազմելով հարձակում իրականացրած անձի նկարագիրը։


Комментариев нет:

Отправить комментарий