Չտես ենք մենք՝ ես ու դու։
Սիրուց անտեղյակ, ներսից՝ դատարկ։ Լքված ենք եղել երկուսս էլ։ Դեռ շատ վաղուց տեսնում էինք երջանիկ լինելու մի նշույն, մի ակնթարթ հավատում, որ մենք ունակ ենք սիրել։ Չտես դուրս եկանք երկուսս էլ` երբեք չսիրված, տարիներ առաջ անիծված։
Եվ մի այգում՝ մի գեղեցիկ ծառի կողքին, կտեսնեմ ես քեզ, կհիշեմ կորածը։ Իսկ դու ձեռքիդ գիրքը վերջացնելով կարդալ՝ դանդաղ կփակես և առաջ կգնաս։
Միամիտն էի։ Թվում էր, թե դու կհասկանայիր ու ժամանակին կասեիր այդքան կանխատեսելի ու ցանկալի խոսքերը․ «Սիրում եմ»։ Բայց չասացիր․ պահը բաց է թողնված, արդեն աշուն է։ Մեջքիդ ետևում դեռ զգում ես իմ կոտրված հոգու մնացորդները։ Այսպես լա՞վ է։ Լա՞վ է, երբ ամեն երկրորդ անցորդ քեզ ինձ է հիշեցնում։ Լա՞վ է, երբ փորձելով քնել՝ իմ մասին հիշողություններն են ցավեցնում։ Իհարկե, դու չտես էիր։ Չհավատացիր, որ կարող են քեզ այդպես պինդ սիրել։ Իսկ ես զգալով, որ էլ չեմ հանդիպի քո նման երկրորդին՝ ամբողջ ուժով քեզ ինձ էի կապում։ Սխալ էր։ Փուչ էին բոլոր խոսքերը, բոլոր բառերը։ Նրանք դեռ շշուկով հնչում են իմ գլխում՝ ամեն անգամ ստիպելով, որ հոգիս սառչի։ Իսկ սիրտս ուզում է թողնել մարմինս ու թռչի։

Комментариев нет:
Отправить комментарий