пятница, 12 июля 2019 г.

Քանի դեռ Սևը չի ազատվել քեզանից



Սևի հետ միշտ սպիտակն ես պատկերացնում, բայց իմ սևն ավելի ուժեղ էր, ավելի մեծ քանակով:
Բավական էր մի փոքր ձուլվեր սպիտակին և վերջ` մենք կորած էինքՈւ իսկապես ինձ թվում էր, թե ես կորած եմ, որ արդեն ձուլվել է ամեն ինչ: Մթությանը վերջ չկար, բայց իր մեջ վառվող սպիտակն անտանելի կուրացնող էր: Չէ, իմը չէր մյուսների սպիտակը: Էգոիստաբար ուզում էի խլել դա իրենցից, բայց վերցնելու կարիք էլ չունեի: Պարզապես ցանկություն կար բոլորին սևացնելու, քանի որ կյանքն էլ քեզ էր սևացրել:
Անարդար է չէ՞ մի տեսակ: Բայց այդ ցանկությունը նույնպես սևի վատ արտահայտման ձևերից մեկն էր:
Իսկ ինչպե՞ս ձերբազատվել դրանից, երբ  դարձել ես գերին: Տառապում ես սևացման մոլուցքով ու այն արդեն ամբողջությամբ պարուրել է քո ներսը:
Ահա, նորից երևաց սպիտակը, բայց այս անգամ ուրիշ՝ փրկության կերպարանքով: Տարօրինակ է, բայց ես կարողացա  ընդունել նրան առանց սևի ու քաշել ինձ մոտ: Աննկատ արագությամբբայց սևի խտությունը սկսում է նվազել: Մի աշխա՜րհ թեթևություն է գալիս կամ իմ աշխարհ մի  սպիտակ է գալիս: Բոլորից ուժեղ, ով կարողանում է կլանել իմ սևն ու մնալ սպիտակ:
Ես սկսում եմ սիրել սպիտակը, միայն թե դեռ վախենում եմ բաց թողնել

Կանգնել եմ հիմա ինչ-որ մի տեղ՝ սևի ու սպիտակի արանքում:

Комментариев нет:

Отправить комментарий