Ավելի լավ էր անպատվեիր
ինձ,խոցեիր քո խոսքերով,
բայց գոնե զգայի, որ
ԿԱՍ:
Որ չես մեռել դեռ իմ հոգում, ինչպես շփումն է մեռնում օրեցօր: Որ թաղանթային, երևի ինչ-որ տեղ պարտավորված՝ բարև, ո՞նց ես-ից բացի, «սերն» էլ անիծած՝ կապված ենք:
Անգամ տհաճ խոսքեր ասեիր, զայրանայիր, հերթով թվարկեիր թերություններս: Ախ, գոնե կարողանայի նեղանալ քեզանից: Չնայած , որ խոսել էլ չկարողացա…
Դու շարունակ պնդում էիր, որ ես գեղեցիկ եմ: Իսկ ես՝ հույսով լցված՝ սպասում էի, որ «գովասանքից» հետո, լռությամբդ չես կոտրելու հերթական անգամ:
Փաստորեն, ես գեղեցիկ եմ ու վերջ…
Այդ դեպքում ինչու՞ եմ ինձ զգում այսքան տգեղ: Ինչու՞ չեմ կարողանում ընդունել ինձ: Գուցե, որ չկա՞ս ու չես էլ եղել:
Չափից շատ ես ուշացել, չափից շատ ենք մեծացել ՝ չես տեղավորվում արդեն։
Ես կտանեմ քո բացն ինձ հետ։ Քանի որ քեզ՝ չգիտեմ։ Վախենում եմ։ Իսկ վախենալով չեն սիրում։

Ինչ տեսնում եմ
դա՝ դու չես: Այլ
կերպ՝ սարսափում եմ հավատալ, որ իսկապես դա՝ դու ես: Այդպես էլ մնացինք՝ հավերժ օտար,
դու՝ իմ «հարազատ», ես
քո՝ խզբզող տիկնիկը դատարկ:
Комментариев нет:
Отправить комментарий