четверг, 5 апреля 2018 г.

Ներքին անհամերաշխության մասին



«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»: Խրիմյան Հայրիկ


Ուզում ենք խոսել իրականության մասին։ Այն իրականության, որտեղ ապրում ենք մենք՝ նույնիսկ դպրոցի ամսագրերի համար սեր երազող ու երևակայական կամ անտեսանելի կերպարների մասին գրողներս։ 
Այն քաղաքի, որտեղ ամեն ինչ վարդագույն չէ, որտեղ սեր ու համերաշխությունը սփռված չէ։ Որտեղ իրար սիրելու փոխարեն քարկոծում են։ Որտեղ զինվորի համար նախատեսված, պիտակի վրա գրված «վաճառքի ենթակա չէ» ուտեստը վաճառում են խանութներում։ Որտեղ կռիվ են անում մի տարածքի համար, այն պարագայում, երբ իրենց ունեցածն անգամ ճիշտ օգտագործելու տարբերակ չունեն։ Որտեղ մեծամասնությունից տարբերվողին պիտակավորում են՝ արտաքինը բովանդակություն համարում ու հանում բոլորին հասանելի շրջանից։
Ու մարդիկ խաղաղություն են ուզում իրենց տներում՝ հեռուստացույցի դիմաց նստած։ Ուզում են՝ քաջ գիտակցելով, որ նրանցից ավելիին արժանիները մի կտոր հաց չունեն։ Ու հաց չունեցողների որդիներն են զոհվողները։

Սրանք այն խնդիրներից էին, որոնք մինչ այսօր կա մեր երկրում, հասարակության մեջ: Ովքեր տեսնում ու լսում են գրեթե բոլորը, բայց քչերն են բարձրաձայնում:
Հովսեփ Զուրաբյան, Լուսինե Ավետիսյան

Комментариев нет:

Отправить комментарий