среда, 18 апреля 2018 г.

Համբարձե՞նք յայլային




Հեղինակ՝ Արեգ Գալոյան

Ծիծաղելի է, չէ՝ Հայաստանի մարզերում ու ամենափողոցային դպրոցներում դասադուլ է, ամեն րոպե երկրի տարբեր մասերում տեղի են ունենում ձերբակալություններ, չհանձնվող, նպատակասլաց, նոր սերունդը, լավ սերունդը, ազատ սերունդը պայքարում է, իսկ մեր դպրոցում, որը ես սիրում եմ իմ տան պես, համբարձում են յայլին, ձևացնում ենք՝ իբր ոչինչ էլ տեղի չի ունենում, սա ամենացավեցնողն է, անտարբերություն, հայի անտարբերություն, որը դարեր շարունակ մեզ միայն վնասել է։ Անտարբերության ամենավառ օրինակն է հայկական ցեղասպանության սկզբում հայ մտավորականության դիրքորոշումը։ Ու հիմա էլ, երբ քայլում ես փողոցում, տեսնում ես մարդկանց, ովքեր քայլում են ճեմելով, հանգիստ, հանդարտ, կարծես ամեն ինչ նորմալ է։ 
Ծիծաղելի է, չէ՞ որ փոփոխություններից վախեցող սերունդը, փորձում է անել ամենը, որպեսզի կանգնեցնի անվախ, իսկապես ազատ և անկախ սերդին։ Չի հաջողվում։ 
Ծիծաղելի է, չէ՞, երբ մարդուն իսկապես ճանաչում ես պատերազմի գոտում, երբ նրա օգնությունն ես պահանջում, իսկ նա աչքերը թեքում է՝ կարծես պատի հետ խոսելիս լինի։ 
Ծիծաղելի է, չէ՞ որ հույսը կտրած և վախեցած մարդկանց պատճառով տուժում են իսկական հայերը, ազնիվ ու հպարտ սերունդը։ 
Ծիծաղելի է, չէ՞: Ո՛չ ծիծաղելի չէ, ողբալու է։ Բայց դուք այս գրառմանը ուշադրություն մի դարձրեք։ Ձեր գեղեցիկ ձեռքերը դրեք գեղեցիկ աչքերի դիմաց և համբարձեք յայլային, իսկ ես գնամ, փորձեմ ձեր ապագան կերտել:
Լուսանկարը՝ «Անուշ» օպերայից


Комментариев нет:

Отправить комментарий