четверг, 5 апреля 2018 г.

Մտքեր Խրիմյան Հայրիկի «Սիրաք և «Սամվել» գրքից

Հատվածներ Խրիմյան Հայրիկի «Սիրաք և Սամվել» աշխատությունից։

«Բովանդակ ժողովուրդը ձգտում է աշխարհի հրապարակի վրա ինքն իր ընկերոջն անցնել, կամ հավասար գնալ, իսկ եթե չկարողանա առաջ անցնել՝ չնվազելով գեթ հետ չմնալ:»

«Եթե մեր ընկերային կյանքում հավասարություն լիներ, և մարդիկ երբեք իրար ձեռք մեկնելու կարիք չունենային, ապա մարդկանց կլքեր բովանդակ արդարությունը, կեղծանվեին առհասարակ պարտականություններն ու իրավունքները, կեղծանվեին մարդկանց առաջադիմության ոգին և մրցակցությունը, կդադարեր աշխատանքը և մարդկանց ուղեղներում թմրած ու անշարժ կմնար հանճարը։ Ազատ մարդը, հարկադրանքի տակ, պիտի ապրեր առանց բանականության։ Այսուհետև մարդկային կյանքը խորհրդով, հանճարով ու առաջադիմությամբ չէր բարգավաճի, այլ կտկարանար իր մտավոր կարողությամբ, և մարդն այնտեղ կմնար, ուր Աֆրիկայի և Ամերիկայի հեռավոր վայրենիներն են, որոնց կյանքն անասունների կյանքից վատթարագույն է․ ծնվում են իբրև մարդ, կրում մարդու անուն, բայց ապրում են անասնաբար՝ բարին ու չարը, լույսն ու խավարը չորոշած։»

«Մարդու Արարիչը մարդուն ընկերային, բանական, և ազատակամ է ստեղծել, բնական օրենքով չի՛ կապել նրա լեզուն և ոտքերը, որ չխոսի և չառաջադիմի, առաջ չգնա, ինչպես անասունների սեռը, որ հենց սկզբից ուր որ լինեին, այնտեղ էլ կան ու մնում են։ Իսկ մարդու և հասարակական կյանքի մեջ կա մղիչ մի զորություն, որ ամեն կարգի և վիճակի մարդուն մղում և վարում է դեպի առաջադիմություն, և այն մղիչ ու շարժիչ զորությունն ուրիշ բան չէ, քան թե յուրաքանչյուր մարդու անհավասարության վիճակն ու կյանքը։» 

Դու տիեզերքի օրենքները քննելով, գիտությամբ ես ուզում ճանաչել նրա գերագույն Արարչապետին, քո պարտքն ավելի է մեծանում ու ավելանում, ուրեմն, որդյա’կ իմ, հմայի’ր `Հեթանոս իմաստասերների նման սոսկ աստվածագետ չլինես` առանց արժանապես պաշտելու նրան:
Անհավասարությունը ոչ թե միայն մարդկային ընկերությունը, այլեւ ողջ տիեզերքի մեջ եւ երեւում:
Պետք է հոժարաբար տանես ու համբերես մինչեւ վերջ համբերես `հավատալով, թե վախճանը կյանքը է:
Արեւը մեր կյանքի եւ ժամանակի չափն ու կշիռն է, որում է մեր օրերը, տարիներն ու դարերը:
Իբրեւ ազատ մարդ `մի ստրկացիր, այլ պաշտպանի’ր մարդկության պատիվը:
Մուտքագրեցին` Մարգարիտա Մանվելյան, Մելինե Մարտիրոսյան

Комментариев нет:

Отправить комментарий