Այսօր ես անում եմ իմ քայլը։ Այս խորագրով եմ սկսում իմ մտորումը։
Այսօր մենք հաղթել ենք։ Սա հոգու, մտքի հաղթանակ է։ Ես՝ լինելով պատանի, այսօր նոր շունչ եմ զգում, նոր թարմություն։ Բազմիցս մտածել եմ արտերկրում աշխատելու մասին՝ տեսնելով երկրիս ճահճացած, լճացած վիճակը, գիտությամբ զբաղվող մարդու ազատության և իրավունքի ոտնահարումը։ Այս ամենն այլևս անցյալում է։ Այսօր ես շնչում եմ, հոգուս մեջ մեծ տոն է, այսօր ես այլևս այլ կերպ եմ մտածում։ Իմ մարտնչո՛ղ, պայքարո՛ղ, հալածվա՛ծ իմ հա՛յ ժողովուրդ, այլևս անցյալ են այս ամենը:
Ե՛ս սովորելու եմ Հայաստանում, անելու եմ ուժերիս ներածի չափով և ավելին, որ կերտեմ, զարգացնեմ ի՛մ երկիրը՝ ներդնելով իմ ուժը և կորովը գիտության բնագավառում։

Այսօր մենք կերտում ենք մի նոր պատմություն: Հպա՛րտ եմ որ հայ եմ։
Комментариев нет:
Отправить комментарий