пятница, 4 мая 2018 г.

Դու գիտակից մարդ ես

 
 Ժողովու՜րդ...
Մենք քայլում ենք, քայլում ենք, քայլում ենք...

Քաղաքացիական երգեր ենք երգում ու քայլում: Մեր քայլը պետք է անվերջ լինի, որպեսզի արդյունք տեսնենք ոչ թե մեկ ամսում, այլ ընդմիշտ: Կարծում եմ` առաջին բանը, որ պետք է փոխվի մեր երկրում` կրթությունն է:
Հայաստանում ուսում ստանալու համար բավական չէ միայն վարձ վճարելը: Անընդհատ ականջս ընկնում է, որ այս կամ այն բարձրագույն ուսումնական բուհում,  ուսման վարձը վճարում ես ու էլ ոչ մի պարտավորություն չես ունենում: Հա՛, էլի պարտավորություն չունես, բայց, ախր, դու գիտակից մարդ ես, գնացել ես, որ սովորես, ի՞նչ ես անում: Ոչ ոք՝ ո՛չ ուսուցիչդ, ո՛չ դասախոսդ, ո՛չ էլ անգամ ծնողդ, պարտավոր չեն քեզ հիշեցնել, ստիպել, որ պետք է կրթվես, սովորես: Ու ընդհանրապես, երբեք և ոչ մեկը քեզ ոչինչ չի տա, մինչև չգնաս ու չվերցնես: Պետք է վերացնենք մեր ալարկոտությունը, անգիտակցությունը, «բառադիությունը», ախր, մենք ավելին կարող ենք անել մեր փոքր երկրում: Մեր փոքր երկիրը սկսել է մեծ հնարավորություններ ստեղծել քաղաքացու համար: Չէ՛, էդ մեր քաղաքացին է, որ հարմարություն է ստեղծում, թե հասարակական, թե քաղաքական, թե կրթական համակարգում:
Մենք սովոր չենք մեր անձը գնահատել: Մենք ինքներս մինչև վերջ չենք բացահայտել  մեր ունակությունները: Մենք պարտավոր ենք անել ամեն բան, որ արևը մայր չմտնի մեր երկրում, դպրոցում, բուհում, տանը՝ ամենուրեք, ուր մենք ենք:
Ու դրա համար մենք պիտի քայլենք, քայլենք, քայլենք...
 Ժողովու՜րդ...

    

Комментариев нет:

Отправить комментарий