Ես գիտեմ, քեզ համար բարդ է: Բարդ է հասկանալ, որ ըտանիքդ երկու կես է լինում: Կապող օղակը դու ես... ու էլ կապելու ուժ չունես: Մաշված, ժանգոտված մի օղակ, որն հանգիստ էր ուզում:
Քո կարիքը չունե՞ն: Ոչինչ, թող չունենան: Քեզանից միայն սեր ընծայելն ու ընդառաջ գնալն էր հասնում: Ով ինչ կասի, ինչ էլ անի... քո սերը, եթե հիմանվորված է, անհիմն մարդիկ կլռեն: Կլռեն ու կզղճան: Ոչ մեկ առանց ինչ-որ բանի դիմացինի դեմ չի տրամադրվի: Խնդիր ման արի քո մեջ, այնուհետև ապրած, չապրածիդ մեջ: Եթե կվստահես ինքդ քեզ, ապացուցիր դիմացինիդ քո մաքրության, քո անկեղծության ու հավատարմությունադ մեջ:
Այն ինչ քոնն է, ոչ ոք չի կարող զրկել քեզ դրանից: Արյունը ջուր չի դառնա...
Комментариев нет:
Отправить комментарий