Մարդը փոփոխական է, ով իր մեջ ի ծնե կրում է որոշ գիտելիքներ։
Երեխան մեծանալու ընթացքում ինքնաբերաբար կամ բնազդաբար ավելացնում է իր գիտելիքի պաշարները։
Այսինքն՝ ամեն տարի գումարվելով մարդու կյանքի երկարությանը, ավելացնում է նաև ստանդարտ գիտելիքներ։ Բայց արդյո՞ք մենք չենք կարող փոփոխել դրանք։ Իհա՛րկե, կարող ենք։ Երբևիցե զգացե՞լ եք, երբ սկսում եք մի բանի վրա մի քանի անգամ ուշադրություն դարձնել, այն դառնում է սովորության նման մի բան։ Օրինակ՝ երբ մի քանի անգամ տանը մոռանում ես բանալիներդ, հաջորդ անգամ սկսում ես ավելի ուշադիր հետեևել դրան։ Ընդհանրապես, երբ կատարվում է սովորականից դուրս ինչ-որ փոփոխություն, մարդիկ սկսում են դրան ուշադրություն դարձնել։ Ես դա համարում եմ ոչ բնազադաբար կրթություն։ Այդպիսի կրթություն է նաև գիրք կարդալը, ֆիլմեր դիտելը, ֆիզիկական վարժություններ անելը և այլն։ Այսինքն՝ ոչ բնազդաբար կրթությունը մարդու ստանդարտ գիտելիքների վրա տարբեր կողմերից ազդող ֆակտորներն են։ Ոչ բնազդաբար գիտելիքներ ընկալելու ընթացքում` մարդն իր բնազդաբար կատարվող գիտելիքների պաշարները զրոյացնում է, ապա սկսում կերտել նորը։ Փոքր երեխան գիտի, եթե մի խնձորի կողքը դնենք ևս մեկը՝ կստացվի երկուսը, բայց նա մաթեմատիկորեն չի կարող բացատրել` ինչու։ Նույնն էլ վերաբերում է խոսելուն։ Երեխաները մի քանի տարեկանից սկսում են խոսել, բայց նրանք չգիտեն՝ ինչ է բայը կամ գոյականը, որոնք կիրառում են խոսքի մեջ։ Մարդը փոփոխական է` նա կարողանում է իր ստանդարտ գիտելիքները փոխարինել նորով և բարելավել։

Комментариев нет:
Отправить комментарий