Մի հեղափոխություն… Թավշյա
հեղափոխություն… Խաղաղ, անկեղծ և սրտանց հեղափոխություն…
Հայաստան գալը իմ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք: Ես վերադարձա այնտեղ, որտեղ յուրաքանչյուր մարդ, ով ապրում էր Հայաստանից դուրս` երազում էր վերադառնալ: Ես արդեն իմ կյանքի շատ փոքր մասը ապրել էի իմ հայրենիքից դուրս, բայց իմ երազանքն էր տեսնել իմ երկիրը և իմ ազգը…
Հինգ տարի առաջ ես եկա Հայաստան, բայց դժբախտաբար միշտ մարդկանց դեմքին տխրություն կար: Այնպիսի տխուր դեմքեր էին, կարծես ժամ առաջ ուզում էին հեռանալ երկրից, մտածելով, որ Հայաստանում ապագա չկա:

Սկսվեց ընդամենը մի քայլից, որը
դարձավ հեղափոխություն՝ լի սիրով և հարգանքով: Այս օրերի ընթացքում իմ ազգը դարձավ
մի բանակ: Բոլորը միավորվեցին՝ տարեց մարդիկ, ուսանողներ, սովորողներ, պատանիներ,
դեռահասներ և նույնիսկ երեխաները… Տարբեր տարիքի, տարբեր քաղաքներից ու մարզերից ամբողջ
ժողովուրդը միավորվեց` հիմնվելով սիրո, խաղաղության, ազատության և արդարության
գաղափարների վրա: Ավելի քան 150,000 մարդ միավորվեց մի տեղ: Բոլորը լսում էին, հարգում,
պաշտպանում իրար: Ախր, ո՞նց կարելի է չսիրել այսպիսի մի ազգի…
Կարող եմ ասել, որ այս օրերը ինձ ամբողջովին փոխել են: Փոխվեց իմ վերաբերմունքը իմ երկրի և ազգի նկատմամբ: Ես սիրել եմ իմ երկիրը Թավշյա հեղափոխությունից առաջ և հետո, բայց իմ սերը Հայաստանի նկատմամբ միայն շարունակում է աճել:
Պատկերացրեք մի հեղափոխություն, որտեղ բոլորը ժպտում են, խաղում են, միաժամանակ հասնելով իրենց նպատակին` ուրախ ժամանակ են անցկացնում: Պատկերացրեք մի հեղափոխություն, որտեղ բոլորը ծափ են տալիս, գոռում են, փակում են ճանապարհները և նույնիսկ իրականացնում են շերեփների ակցիա: Պատկերացրեք 150,000 մարդ միավորված Հանրապետության հրապարակում` երգելիս, պարելիս:
Պատկերացնելով սա` դուք կարող եք պատկերացնել այս օրերի ընթացքում Հայաստանում կատարված հեղափոխությունը:
Այսօր բոլորը խոսում են Հայաստանի մասին: Ես վստահ եմ, որ այս հեղափոխությունը դարձավ մեր պատմության կարևոր մի մասը, որը պետք է յուրաքանչյուր մարդ հպարտությամբ իմանա և ունենա այն անվախությունը և քաջությունը, ինչը ուներ մեր սերունդը: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ ոչ մի մահ չգրանցվեց հեղափոխության ընթացքում և արդյունքում:
Իմ ազգը դարձել է մի ուժեղ բռունցք, և ոչինչ չի կարող մեզ ճնշել: Մենք այն սերունդն ենք, որը փոփոխություն արեց: Հեշտ չէ կոտրել մի սերունդ, որը կազմված է ուժից, սիրուց, պահանջներից և հարգանքից: Իմ ազգը մի մեծ ընտանիք է հիմա…
Մենք մեր երկրի տերն ենք: Մի մոռացե՛ք, ամեն ինչ սկսվում է մի քայլից:

Комментариев нет:
Отправить комментарий