понедельник, 21 мая 2018 г.

Բռնկվեց մի կրակ...





















Բռնկվեց մի կրակ... Կարծես այդ տունն էր բոցավառվում, և նրա միակ նպատակն էր պահպանել տան պատերը:
Սակայն նրան չվիճակվեց կրկին ապրել այնտեղ, ինչպես նաև չվիճակվեց տեսնել մոխիրը վերջին: Ձեռքը մեկնեց` թողնելով ետևում մի վառվող տոպրակ՝ իր տունն էր: Սակայն այդպես ձեռք չեն մեկնում, այդպես դաշինք են կնքում: Մի խորհրդավոր դաշինք էր, սակայն ես խիզախ էի այդչափ: Ձեռքս մեկնեցի ու զգացի տաքությունը: Նա իր ձեռքը մեկնելով դաշինք կնքեց ինձ հետ, որ ես էլ կվառվեմ իր հետ..
Ես զգացի ու հիշեցի... Հիշեցի այդ տունը, պատերը, տանիքը, մոխիրը ու այն ձեռքը, որ ամուր բռնել էր: Ես զգում էի մի այնպիսի տաքություն, որը վառվելու չափ վախեցնող էր:
Ես պատրաստ չէի տեսնել... Ձեռքը բաց չթողեցի, բայց չվառվեցի՝ այլ նրան դուրս բերեցի տանից: Տնից բան չմնաց, սակայն նա ապրում էր...

Ամեն հեքիաթում կա մի դղյակ, սակայն մարդիկ երջանիկ չեն լինում այնտեղ: Այս պատմությունն էլ նման էր սրան: Նա երջանիկ չէր այդ տանը, իս՞կ տնից հեռու... 

Комментариев нет:

Отправить комментарий