Միլիոնավոր մարդիկ գալիս են ու գնում, նրանց մեջ չէ երջանկությունը։ Ամենից կարևորը աշխարհում մնում են այն մարդիկ, ում անվանում ենք ընտանիք։
Այս ամենը պիտի գիտակցեն բոլորը, ու յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչից թանկ պիտի լինի ընտանիքը։ Ոչ մի աշխատանք, կարիերա, փող թանկ չէ այն մարդկանցից, ովքեր քեզ լույս աշխարհ են բերել, նվիրել են ամենաթանկ նվերը՝ կյանքը։
Աշխարհում յուրաքանչյուրին կարելի է փոխարինող գտնել, բացի ծնողներից, նրանք անփոխարինելի են։ Աշխարհում չկան ավելի վստահելի մարդիկ, քան քույրն ու եղբայրն են ու ոչինչ չի կարող դա փոխել, արյունը երբեք ջուր չի դառնա։ Չի կարելի երես թեքել ընտանիքից, նրանք միակն են, որ կսիրեն քեզ առանց պատճառ, կներեն յուրաքանչյուր արարք ու կընդունեն քեզ որտեղ էլ լինես, որտեղից էլ գաս։
Լինել ընտանիք, չի նշանակում ուղղակի արյունակցական կապ։ Երբեմն ընտանիք նշանակում է պաշտպանել ամենքից ու ամեն ինչից, երբեմն թափել ուրախության արցունքներ ինչ֊որ մեկի փոքրիկ երջանկության համար։ Սեր, որը կողքիդ չէ ու միգուցե չի երևում, բայց միշտ գոյություն ունի, իսկ երբեմն սեր, որն բոլորի աչքերում երևում է։ Բայց ամենաշատը լինել ընտանիք նշանակում է զգալ ստվերի նման մեջքիդ կանգնած մի ամուր պատ, որն կարող է պաշտպանել ամեն ինչից։ Հենց այդպիսին է լինում ընտանիքը, որն ստիպում է քեզ լինել ուժեղ, սովորեցնում է ապրել և պայքարել։ Ինձ համար ընտանիքս ամենակարևորն է ու թանկը ու ամեն հաջողությանս հետևում՝ դասատուներիս հույս տվող աչքերն են, տնօրենիս դուխ տվող հայացքը, եղբայրներիս միշտ ինձ օգնելուն պատրաստ ձեռքերը։ Պետք չէ թռչելու համար թևեր ունենալ, պետք է ունենալ կյանքում մարդկանց, ովքեր չեն թողնի ընկնես։
Նյութը ուղարկել է Լաուրա Պետրոսյանը

Комментариев нет:
Отправить комментарий