вторник, 18 апреля 2017 г.

Սոված ու կուշտ բորենիներ

     
Ինչի՞ց խոսեմ... Ողբի՞ց: Հերիք է ողբամ... Խոսեմ քո նմանի՞ց: Այնքան անիմաստ է...

Խոսեմ ինձանից, հոգիս բացեմ, արի խոսեք իմ մասին: Մի սիրուն բան, որ կարողանամ արտաբերել, կարդաք, լսեք, փնովեք, հոգիս հայհոյեք: Հոգնել եմ արդեն, անկեղծ ու անկարող եմ: Քայլում եմ լի միջանցքում: Շուրջս մարդիկ, դառն ու փուչ: Խոսում են քաղցրություներից, ասես մեղրագործ լինեն. մեղրն առանց լումա բաժանում է ժողորդին: Ձեր ստի հիմքն ի՞նչ է: Ատում եք ինքներդ ձեզ: Իջեցնում եք ձեր պատկերը, որը ես հայելուցս էլ  բարձր էի կախել: Որքան չարչարված եք, աչքերը ձեր մաքուր են ու անբիծ: Կուշտ բորենիներ եք, որ մյուսներին սոված եք թողնում:
Ինչքան գեղեցիկ է, երբ մտնում ես մի անիծված շենք, մի անիծված գիրք վերցնում, գնում մի անիծված պատի տակ ու սկսում ես  կարդալ: Ապա գիրքը վերցնում, տանում ես են նույն միջանցքը: Ու էլի գալիս են, ժպտում, գրկում ու բարևում: Եվ, որքան ողբալի է, երբ նույն ժպտերես, սոված բորենիները գնում են իրենց մոր մոտ, կեղտ քցում, որ կրկնակի շատ կեղտով սնվեն: Եթե քեզ լիքը աղբ են տալիս, դա չի նշանակում, որ շատ բան ունես: Եվ ընդհակառակը: Լինելով ջինջ ու մաքուր՝ կողքիդ բորենիներից բացի այլոք կհայտնվեին...:

Комментариев нет:

Отправить комментарий