четверг, 13 апреля 2017 г.

Երբ նայում եմ երկինք․․․







Նայելով երկինք՝ ես տեսնում եմ պարզությունը, որը ոչ միշտ կարող ես տեսնել ամենուրեք։
Մարդիկ  արդեն քանդել են պարզության տանող ճանապարհները այնպես, որ եթե մեկը մի բան անի, դու անպայման կսկսես մտածել ինչու և ինչ էր այդ քայլը հետապնդում։ Ուղղակի ոչ մի բան հնարավոր չէ՝ կասեն նրանք։ Ամեն ինչ մի բանի համար է՝ կասեն նրանք։ Ի՞նչ կասեն նրանք, երբ տեսնեն ինձ այգում՝ խոտերի մեջ պառկած՝ ոչ մի բան չանելիս։ Դրան էլ պատասխան կտան։ Կասեն՝ պառկած է, որ հանգստանա․․․

Շատ մտածելուց հետո ես զգում եմ, որ նրանք ճիշտ են, բայց սրտիս խորքում ես պնդում եմ հակառակը։ Ասում եմ, բա լավ,ու՞ր մտաց ընկերությունը, երբ ընկերը կօգնի ընկերոջը՝ շահ չհետապնդելով։ Ու՞ր մնաց ընտանիքը, երբ ծնողները հոգում են երեխաներին՝ շահ չհետապնդելով։ Ասում եմ, բայց և մտածում, որ արդեն դա էլ կարող է շահ հետապնդել...

Նյութի աղբյուրը.՝https://davitstepanyan99.jimdo.com/2017/04/08/без-названия/

Комментариев нет:

Отправить комментарий