пятница, 14 апреля 2017 г.

…Քեզ շրջապատում են ոսկե, հիանալի մարդիկ

 Կա մի այդպիսի վարժություն, երբ մեջքով ես թեքվում մի խումբ մարդկանց և ընկնում ես նրանց ձեռքերի վրա՝ առանց նայելու։

Բայց եթե պատկերացնես, որ կանգնած ես մի բարձր տեղում և մեջքով կանգնած ես դեպի ծայրը,  իսկ ներքևում մարդիկ են, ովքեր պատրաստ քեզ բռնելու, վստահելի են, սպասում են, համախմբվել են…
Իսկ դու, միևնույն է, կանգնած ես, ձգձգում ես, չես կողմնորոշվում, չես վստահում…
Իսկ մի անգամ, ոչ մի խաղեր և վարժություններ. քո ակտիվորեն առաջընթացի ժամանակ քեզ հանկարծակի խաբում են։
Եվ  դու ընկնում ես ներքև քո բոլոր վախերով և կասկածներով՝ հազիվ հասցնելով հասկանալ, որ ոչ ոք պատրաստ չէր, որ ոչ մեկը այնտեղ չկա, ոչ մի ձեռք։
Իսկ քեզ հանկարծակի, միևնույն է, բռնում են։ Թեթև, վստահելի, վստահ։ Այնպպես, կարծես միշտ քեզ հետևել են, ուղղորդել են քեզ, կարծես միշտ պատրաստ են եղել։
Եվ այդ ժամանակ քո ամբողջ աշխարհը շուռ է գալիս։
Որովհետև դու հիմար ես։ Իսկ կյանքը իմաստուն։ ԵՒ քեզ շրջապատում են ոսկե, հիանալի մարդիկ։
Եվ աղերսիր հիմա ներողություն քո անվստահության, հպարտության, հիմարության համար։
Եվ ամենահիանալին, ամենազարմանալին այս ամենում այն է, որ քեզ  ներում են…
Ելենա Կասյան
Նկարի հեղինակ՝ megatruh.deviantart.com

Комментариев нет:

Отправить комментарий