четверг, 13 апреля 2017 г.

Նույնը երկրորդ անգամ






Գտնում եմ հետաքրքիր այն երևույթը, երբ տեսնում եմ կամ լսում եմ քիչ հնարավորություն ունեցող իրադարձություն,որը որոշ ժամանակ անց կրկնվում է:
Թեև զգում ես, որ դրա կրկնվելու շանսը կտրականապես քիչ է։ Երբ առաջին անգամ դա զգացի, ես ուշադրություն չդարձրեցի, բայց արդեն երկրորդ անգամից հետաքրքրվեցի։ Երևույթի հաճախականությունը բարձրացավ՝ նրա վրա ուշադրություն դարձնելու պատճառով։ Սկսեցի հետազոտել այն։ Հետաքրքիր էր և միևնույն ժամանակ ֆենոմենալ, քանզի այնպիսի քիչ հնրավորություններով պատահարներ եղան, որ ես ապշել էի։ Մի անգամ դպրոցի գրադարանում, որտեղ ես մեկ-մեկ եմ հաճախում, տեսա մի բուկլետ ինչ որ մի բանի մասին, որի մասին իմ կյանքում առաջին անգամ էի իմանում, հենց այդ օրը տուն մտնելիս լսեցի, որ ծնողներս խոսում էին դրա մասին։ Սկսեցի ավելի խորը մտածել։ Սա շատ էր նման դեժավյու կոչված երևույթին, երբ մարդկանց թվում է, որ մի իրադարձույթունը նրանք տեսնում են երկրորդ անգամ, բայց դրանք տարբերվում էին իրարից նրանով, որ դեժավյուի ժամանակ մարդը տեսնում է մեկ իրադարձությունը երկու անգամ, իսկ տվյալի ժամանակ դու ուղղակի նույնի մասին երկրորդ անգամ ես իմանում։ Այսպիսով իմ առաջին ենթդրությունը ձախողվեց։ Երկրորդ կարծիքս այն էր, որ դա ուղղակի պատահականությունների հաջրդականություն էր, բայց առաջին անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, դա ուղղակի հնարավոր չէր։ Հետաքրքիրն այն էր, որ միշտ այն պատահում էր իմ համար անծանոթի բանի հետ։ Խորանալով դրա մեջ՝ ես գտա այդ ֆենոմենի երրորդ բացատրությունը, որը կարծում եմ՝ ճիշտ է։ Քանզի այն պատահում էր լրիվ անծանոթ բանի հետ, դա նշանակում է, որ եթե դրա հետ ծանոթանամ, երկրորդ անգամ դա արդեն ծանոթ կլինի և կտպավորվի իմ հիշության մեջ։ Մենք ամեն օր նոր բաներ ենք տեսնում, բայց երբ դրանց վրա ուշադրություն ենք դարձնում՝ տպելով այն մեր գիտակցության մեջ երկրորդ անգամ, դրա հետ հանդիպումը մեզ թվում է անհնար, քանզի այն մեզ համար նոր էր։

Նյութի աղբյուրը.՝ https://davitstepanyan99.jimdo.com/2017/04/09/նույնը-երկրորդ-անգամ/

Комментариев нет:

Отправить комментарий