воскресенье, 30 апреля 2017 г.

Արժեք լինելը, զգալը բնազդ է...

 
Դու չդադարես երևալուց: Ես չեմ հոգնում քո պատկերից: Թող հոգնեն ու ջնջվեն ուրիշները, ես կմնամ քո կողքին:
Հավատարմությունը արցունք է ու անմար կրակի պես մի բան: Դժվար է, դառն է նրան նայելը, քնքշություն է: Ոչ ոք թող չկարծի, որ  միայն սերն է անգին: Անգին է ճիշտ ապրուստը, հավատարմությունն ու ընկերությունը... Ամեն արժեք անգին է: Իրենց մասին բոլորն էլ գիտեն և բոլորն են լռում: Անգին է նաև հիշողությունները նրանց: Ասում են` ինչը վերջ ունի, ուրեմն սուտ է: Եթե այդպես է, իրենք էլ վերջ ունեն, իրենք էլ են սուտ: Իսկ ի՞նչն է ճշմարիտ: Ճշմարիտ ես դու ու ես եմ փորձում լինել: Պետք չէ հավատալ ամենին, հավատա՛ ինքդ քեզ ու քո մեջ բույն դրած հավատքին: Արևն ինչ է, չէ... Ինքն իր ժամին դուրս է գալիս, իր ժամին հեռանում: Երկնքի բնազդն է արևը: Ու ամեն արժեք բանական էակի բնազդն է: Ամեն ինչ կյանքում գոնե մեկ անգամ ծաղկում է: Նույնիսկ կակտուսները...

https://www.youtube.com/watch?v=gw9fKuymA0I

Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий