суббота, 8 апреля 2017 г.

Ամենաբռնկվող գարունը

Ամեն մարդու մեջ էլ կայծ կա, և մարդուց է կախված՝ կբռնկվի այն, թե ոչ:
Սակայն, մարդուց երբեք կաղված չէ իր եղանակը, իր արևը և ինքը:
Իմ եղանակը տաք է հիմա, իմ արևը շողում է, իսկ ես... Ես նայում եմ արդեն իսկ բռնկված մարդկանց, նայում եմ, թե ինչպես են կայծ տալիս ու բռնկվում: Սա է իսկական գարունը:
Գարունը բռնկելու ու բռնկվելու եղանակ է՝ իմ եղանակն է:
Գեղեցիկ է թվում, երբ նայում ես, թե ինչպես է այն մեկը, այն մյուսը ու հետո էլ բոլորը միասին բռնկվում: Գեղեցիկ կլինի նաև այն, երբ ես բռնկվեմ... Ես էլի հեռվում կանգնած կնայեմ, թե ոնց եմ բռնկվում: Սակայն, գուցե սպասելով մնաք ու չտեսնեք, բայց սպասեք:
Գեղեցիկ է իմ գարունը, թողեք, որ վայելեմ այն կայծերը...
Դուք էլ փորձեք ստեղծել ձեր գարունը, ձեր արևը: Հետո գտնել ձեր մեջի կայծը ու ժամանակ չկորցնելով՝ բռնկվել միանգամից:

Комментариев нет:

Отправить комментарий