четверг, 20 апреля 2017 г.

Մայրամուտի նման հեռացավ

Մութ էր հոգումս, բայց խաղաղ։ Ներսիս արահետը անվերջ էր, այնքան հարթ․․․։ Ես ապրում էի շատ սովորական կյանքով՝ առաց ափսոսանքի, հիասթափության։ Հոգուս ջերմ շնչառությունը տաքացնում էր բոլորին, ես դա գիտեմ։ Բայց․․․։
Այդ բայցը փոխում էր ամեն ինչ։ Մթություն, սա այն ամենն էր, ինչ կար իրականում։ Շնչառությունս տաք էր, բայց ես ինքս սառը։ Եվ մի հրաշալի, անձրևոտ օր ես տեսա քեզ։ Դադարեցի շնչելը, իմ աչքերը այրեց մի շատ պայծառ լուս, որը քեզնից էր գալիս։ Հոգուս մթությունից բան չմնաց։ Կողքից նայողը կմտածեր թե սիրտս խառնում է, այդքան սփրթնեցի քեզ տեսնելուց։ Հոգումս բնակվեց մի կրակ։ Կրակ, որը անծանոթ էր ինձ, բայց այնքան ջերմ, որ հոգուս ամեն մի մասիկ ձգտում էր հասնել դրան։ Արդյոք ես փոխվեցի, իհարկե, ուրիշ տարբերակ չէր էլ կարող լինել։ Նա ինձ թևեր պարգևեց և օգնեց թռչել։ Անբացատրելի  էր այն ինչ ես զգում էի։ Ու հետո․․․, հետո ոչինչ։ Չտեսա ես նրան այլևս։ Փնտրեցի շատ երկար, ամենուր, անդադար, բայց ամեն օրվա հետ ես զգում էի, թե ինչպես են անհետանում հոգուս թևերը, զգում էի, թե ինչպես էր մարում տաք կրակը։ Չգտա․․․։ Երկար ժամանակ ինձ հարց էի տալիս, ինչու։ Ինչու ես չգտա նրան, ինչու էի փնտրում, ինչու է այդքան հոգիս ցավում։ Հոգուս թևերը փետուր առ փոտուր պոկվում էին, դա այնքան անտանելի էր, եթե դա իրական տեսարան լիներ, մարդու սիրտը կտոր կտոր կլիներ։ Տաք կրակը վերածվեց կայծերի, որոնք այրում էին իրեն մոտեցող ամեն բան և էլի մասնատում հոգիս։ Այն պայծառ լույսը, որ մի ժամանակ լուսավորեց հոգիս մայրամուտի նման հեռացավ և էլ հետ չեկավ։ Վրա հասավ վաղուց մոռացված մթությունը և էլի պատեց ինձ։ Հոգուս արահետում մի մեծ փոս առաջացավ: Ես չէի տխրում, չէի էլ զայրանում, ուղղակի ոչինչ չէի զգում։ Կրկին մութ էր հոգումս, բայց խաղաղ։ Ներսիս արահետը անվերջ էր, այնքան հարթ․․․։

Комментариев нет:

Отправить комментарий