суббота, 15 апреля 2017 г.

Խոսելու բան ունես, ասա...


      Խոսելու բան ունես, ասա՛:
Այնպես չէ, որ նստած անհամբեր քեզ եմ սպասում: Ուղղակի գիտեմ, որ քեզանից լավ բան դուրս չի գա: Ու գիտեմ, որ հերիք չի ինձ նախանձելու բան չկա և ընդհակառակը, կեղտ թափելով ման ես գալիս: Դե ինձ էլ ասա: Սկզբից ես չիմանա՞մ, հետո նոր հանրությունը: Չարախոսությանդ կարոտն եմ է՜: Տես՛, նույնիսկ գրում եմ դրա մասին: Ոչ, թե արժանի ես, այլ ուղղակի խոսելու բան չունեմ, քեզ հիշեցի ասեցի չթողնեմ անճար մնաս:  Մի՛ կորցրու հոգիդ: Դու նախանձում ես, բայց ինձ չես էլ  չճանաչում: Որ ճանաչեիր, ինքդ քեզ երանի տալով, մեղա-մեղա, բերանդ սուս արած գործիդ կնայեիր: Միամիտ ես ապրում, միամիտ ու անմիտ միտք ունես, երևի, նույնիսկ միամիտ ես ծնվել: Գլուխդ բռնիր ու տար հեռու: Ու վերջում հիշիր, որ նախանձդ հիմքը չէ, այլ պատճառն է ողբիդ: Կուզես, ամեն գնով կոգնեմ քեզ, չես ուզում մի արի ու շնչիս նստիր:

Комментариев нет:

Отправить комментарий