вторник, 25 апреля 2017 г.

Քո տողերի գեղեցկությունը և գույները


Քո գրքի յուրաքանչյուր տողը կարելի է կարդալ տարբեր կերպ:
 Գիրքդ նման է երաժշտության: Այնպես, ինչպես նույն երաժշտությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում, այնպես էլ քո գրքի տողերը կարելի է տարբեր կերպ ընկալել:
Ընթերցելիս մի վայրկյան պարում եմ, մի վայրկյան էլ կատաղած սպասում ինչ-որ բանի:
Յուրաքանչյուր տող ունի իր գույնն ու ալիքը:
Յուրաքանչյուր տող երաժշտության նոտաների նման նկարված է և վրձինով ներկված...
Յուրաքանչյուր բառ ունի իր խաղը և դերը այդ հսկայական ստեղծագործության մեջ:
Գիրքդ նման է մի ուրիշ աշխարհի այգու, որի դռները բացելիս տեսնում ես մի ուրիշ աշխարհ՝ լի գույներով և անսպասելի դեպքերով...
Գիրքդ նման է մի ստեղծագործության, որն ունկնդրելիս քո հոգին հանգստանում է, և մարդ մտովի անցնում է երազների աշխարհ:
Գրքիդ տողերը այնքան յուրահատուկ են, որ երաժշտությունից հեռու մարդը դժվար թե հասկանա այդ տողերի գեղեցկությունը և գույները: 

Комментариев нет:

Отправить комментарий