вторник, 4 апреля 2017 г.

«Իմ ինքնասպանությունից 50 օր առաջ». վերլուծություն

Գիրքը մի աղջկա մասին էր՝ Գլորիայի։ Կարդալով այս գիրքը, ես հասկանում եմ, որ իմ բախտը շատ է բերել և քանի իր նման աղջիկ է ապրում։
Նա ապրում էր մի ընտանիքում, որտեղ իրեն չէին սիրում, ուշադրություն չէին դարձնում։ Ընկերները․․․, կարելի է ասել լավագույններից չէին։ Միայն մի աղջիկ, ով իր կողքին մնաց։ Նրանք ճանապարհորդում էին երաժիշտների հետ, երբ Գոլրիան փախավ տանից։ Ճիշտ է, շատ հիանալի է այդպիսի կյանքով ապրելը, բայց չափից դուրս էր ռիսկը։ Նրանց գտավ ոստիկանությունը, իսկ Գլորիայի միակ ընկերուհուն սպանեցին։ Առաջին անգամը չէր, որ Գլորին հրաշքով ողջ էր մնացել, չնայած այդքան ուզում էր մահանալ, իսկ իր փոխարեն այդ բախտը վիճակվեց ընկերուհուն։ Այդ ամենից 50 օր առաջ, նա որոշեց իր կյանքին հաշիվ տա։ 50 օր որպեսզի գտնի կյանքի իմաստը և հասկանա, որ սխալվում էր, երբ մտածում էր մեռնելու մասին։ Այդ ուժեղ, համարձակ աղջկը որոշեց հանձնվել կյանքին։ Այնքան ափսոս են իր նման մարդիկ, ովքեր թանկ են, բայց ցավոք ընկել են, ոչ իրենց համար նախատեսված շրջապատ, շրջապատ, որտեղ նրանք ավելորդ են։ Մեր կապտահեր հերոսուհի՝ Գլորիան նամակ էր թողել իր ընտանիքին և ընկերներին, և հեռացել։ Ոչ, նա չմահացավ, ուղղակի հեռացավ՝ հավատացնելով ուրիշներին, թե ինքնասպան է եղել։ Նամակում գրված էր։

< Կար -չկար մի աղջիկ կար։ Նա մտածում էր, թե ապրում է հիանալի աշխարհում, որը լի է սիրով, հոգատարությամբ և հույսով։ Մանուկ հասակում բոլորին թվում է, թե նրանք ապրում են իդեալական աշխարհում, բայց մեծանալով մենք ցավոք սրտի հասկանում ենք, որ դա այդպես չէ։ Աղջիկը հասկացավ ինչ բան է սուտը, դավաճանությունը, ցավը։ Նա այնքան էր ուզում օգնության խնդրել ինչ-որ մեկից, բայց բոլորը հեռացան նրանից։ Նրա կյանքը նման էր փոսի՝ մութ և խոնավ։ Ուրիշ մարդիկ շրջանցում էին այդ փոսը և երբեք ուշադրություն չէին դարձնում աղջկա կանչերին։ Ոչ ոք չէր ուզում նրան օգնել։
Եվ մի օր աղջկը որոշեց վերջ տալ այս ամենին, ավելի շուտ վերջ տալ իր կյանքին։ Բայց միչ այդ նա իրեն թողեց 50 օրվա կյանք, որպեսզի համոզի իրեն, որ կյանքը ունի իմաստ։>

Նկարը՝ google-ից

Комментариев нет:

Отправить комментарий