пятница, 25 октября 2024 г.

Բախտավոր պիոները

Առավոտը, երբ լույսը նոր-նոր է բացվում, երբ դրսում դեռ մութ է, և բոլորը քնած են, երբ ամեն ինչ հանգիստ էր, հանկարծ մի ճտոցի նման տեղի ունեցավ պայթյուն։

Պայթյունից հետո բոլոր նորությունները լցվեցին նրա մասին, որ երկնաքար էր երկնքից ընկել, բայց տարածքը դեպի երկնաքարը փակել էին ապահովության համար։ Քրիստը նորությունները կարդալուց հետո անջատեց իր կոմպը, վերցրեց հեռախոսը և զանգեց

-Ալո, լսում եմ,- հեռախոսից լսվեց աղջկա ձայն, այնտեղից նաև լսվում էին մեքենաների ձայներ

-Շուշան, խնդրում եմ, մենակ թե չասես, որ գնում ես այդտեղ։

-Չէ, Քրիստ,-ասեց Շուշանը ու սպասեց, հենց Քրիստը հանգիստ արտաշնչեց, նա շարունակեց,- Գալիս եմ քեզ վերցնեմ նոր գնամ։

-Է՜, Շուշան, ես քեզ քանի՞ անգամ եմ ասել։

-Լավ, մի լացի, կգնանք, մի քիչ կնայենք, հետո հետ կգանք,- ասեց Շուշանը կարծես դա պետք է հանգստացնի Քրիստին։

-Չէ, Շուշան,- կոպիտ ասաց Քրիստը՝ հիշելով իրենց նախորդ ճամփորդությունները, երբ իրենք առաջին անգամ գնացին ձուկ բռնելու ու վերադարձան թաց շորերով ու փշրված նավակով, երբ իրենք իբր ուզեցին գանձեր գտնել, հետո էլ մոլորվեցին ու նրանց քիչ էր մնում արջը ուտեր,- Չէ, Շու՛շ,- նորից պնդեց Քրիստը,- Ես էլ ոչ մի անգամ չեմ գա քո հետ։

-Լավ էլի, կնեղանամ,-նվնվաց Շուշանը։

-Ոչ, էդ քո բառերը վրես էլ չեն ազդում,- իրենից գոհ ասեց Քրիստը։

Մի քանի րոպե հետո նրանք երկուսով քայլում են փակ գոտու մեջ։ Շուշանը շատ ուրախ էր երևում, նա նայեց Քրիստի դժգոհ դեմքին ու ժպտալով ասեց։

-Լավ, տենց մի նեղվի։

-Ո՞վ ա նեղվում,- բարկացած ասեց Քրիստը,- ախր դու ինձ չես լսում, հեսա մի քիչ հետո ոստիկանություն է գալու ու մեզ տուգանք տան, իսկ ո՞վ ա տուգանքը վճարելու։ Իհարկե, ես։ Ո՞վ ա  փորձանքների մեջ ընկնելու։ Իհարկե, ես, ես։ Ամեն վատ բանի մեջ ես եմ ընկնելու։ 

Քրիստը շարունակում էր փնթփնթալ, բայց Շուշանին դա չէր հետաքրքրում, նա համարյա ամեն օր լսում է Քրիստի փնթփնթոցը, նրան ավելի շատ հետաքրքրեց նրանց դեմը կանկնած ահռելի, սև քարը, չնայած նրանք հեռու էին, բայց, միևնույն է, ինչքան մոտենում ես, այնքան ավելի շոգ է դառնում։

-Սպասի, կանգնեմ այստեղ, դու էլ ինձ նկարի,- ասեց Շուշանը՝ մեկնելով Քրիստին ֆոտոխցիկը։ 

Քրիստը չուզելով վերցրեց այն, բացեց էկրանը և պատրաստվեց նկարել, երբ այն քարը, որի վրա կանգնած էր Շուշանը, հանկարծ շարժվեց և փլվեց, Քրիստը վազելով մոտեցավ անդունդին և վախեցած նայեց ներքև այնտեղ բացի կոտրված քարից ուրիշ ոչինչ չկար։

-Շուշա՜ն,- գոռաց Քրիստը, բայց արձագանքեցին միայն իր խոսքերը։ Քրիստը սկսեց արցունքոտվել, մեկ էլ ինչ-որ մեկը հարվածեց նրա մեջքին։

-Ինչ ղզիկն ես բայց դու, լուրջ եմ ասում- ասեց Շուշանը։

Քրիստը միևնույն ժամանակ շատ բարկացած ու ուրախ էր։ Այդ իրավիճակից հետո նա էլ Շուշանի արձագանքներին չէր պատասխանում։

 


Комментариев нет:

Отправить комментарий