четверг, 17 октября 2024 г.

Հերոսը

 

Երբ լույսը բացվեց, Գոռիկ անունով մի փոքրիկ տղա վեր թռավ տեղերից և վազելով մտավ իր ծնողների սենյակ, թռնելով իրենց մահճակալին ու գոռգռալով։

-Մայրի՛կ, այսօր իմ ծննունդն է, նա գալու է, նա հաստատ գալու է,- ուրախ բացականչում էր Գոռիկը։ 

Իսկ ծնողները հարցական հայացքով նայում էին իրար։ Գոռիկի տնից մի քիչ հեռու, խաչմերուկում վթար էր եղել, լսվում էին սիգնալի ձայներ, հայհոյանքներ, ոստիկանության մեքենաների ձայներ ու էլի հայհոյանքներ, իսկ մեքենաների մեջ ընդանրապես գազանանոց էր, սև թանգանոց ֆերրարիի մեջ մարդիկ հանգիստ սպասում էին մինչ ամեն ինչ հանդարտվի, իսկ այ դիմացի ժիգուլիի մեջ պատերազմ էր։

-Արա՛, հանգիստ նստի տեղդ,- գոռաց վարորդը փոքր տղուն,- շորերիս էլ ձեռք մի տուր, արա՛, թուրքերեն չեմ ասում։

Այդպես քֆրտելով վարորդը չդիմացավ և դուրս եկավ՝ վերցնելով տոպրակով շորերը ու թողնելով գիժ ընտանիքին իր հետևում։ Նա քայլում էր փողոոցի կողքով ու մտածում էր խանութ մտնել, գարեջուր առնել, գնալ տուն, ֆուտբոլ նայել ու քնել։ «Է՜հ, Արամ, տենաս էս կյանքը քեզ որտեղ ա գցել», մտածում էր Արամը։ 

Արդեն երեկո էր, Արամը՝ անցնելով Գոռիկի տան կողքով, լսում էր, թե ինչպես է նա լացում, իսկ ծնողները հանգստացնում էին նրան՝ ասելով, որ «Spider man»-ը զբաղված է և կգա մի ուրիշ օր:

-Բայց դուք խոստացել էիք որ նա կգա, լացելով ասում էր Գոռիկը։ 
Արամը` հիշելով իր այսօրվա օրը, նայեց տոպրակին, ու մի քանի րոպե հետո Գոռիկի տան դռնից զանգ եկավ։ Գոռիկը արցունքոտված մոտեցավ ու բացեց դուռը
դռան դիմաց կանգնած էր փորը դուրս թռած, «Spider man»-ի շորերով մարդ։ Գոռիկը շատ ուրախացավ ու նրա համար այդ օրը դառավ անմոռալի, տեսնել է ինչպես է իրեն հաճախում իր հերոսը։

 

Комментариев нет:

Отправить комментарий