воскресенье, 5 апреля 2020 г.

Արվեստը մարդու լինելիությունը է

   Աշխարհում մի քանի բան կա, որ արժեքավոր եմ համարում։ Մատներիս վրա կարող եմ հաշվել դրանք։
Արվեստը դրանցից մեկն է։ Դա չեն սովորում, չեն հասկանում, չեն դիպչում, շոշափում` միայն զգալ է պետք։ Նկարելիս` նկարի հետ խոսել է պետք,  պատմել քո եղածի, լինելիության մասին, հետո խոստովանել, թե ինչ ես իրենից ակնկալում, եւ հետո լսել, թե նա ինչ է ուզում ասել։ Արվեստագետների ստերից ամենամաքուր ու իրավացին նրբազգաց լինելն է, մնացածը` լավն ու վատը բնավ անպետք բաներ են։ Նկարելով դու քո պատմությունն ես կերտում, քո տեսած, չտեսած դեմքերը, հույզերն ու երազանքները։ Ես ամենավերջին արվեստաբանն եմ, բայց ամենասկզբի նրբազգացը իմ ստեղծած արվեստում։ Սա պատճառ ու հետեւանք է նկարելու համար։ Մեկը ասում է, որ արվեստը հասարակության գիտակցության ձեւ է, մյուսը` ճիշտ հակառակը, բայց սրանք ինչ խոսք սիրուն են խոսում, բայց եւ այնպես չեն խոսում արվեստից։ Մենք արվեստի սերունդ ենք` անտեղյակ լինելով այդ մասին։ Մենք զբաղվում ենք ամեն պատահած գործով, մոռանալով ինքներս մեզ ու մեր կարողությունների մասին։ Անխոս` մտածելն ինձ մոտ միշտ էլ ավելի լավ է ստացվել քան նկարել ու նվագելը։ Էլ չեմ ասում խոսելու մասին` լավ եմ գլուխ տանում։ Ասածս ինչ է`  «Արվեստը` ինքնադրսեւորման, ինքնարտահայտման, գոյատեւման, աշխարհի ճանաչողության, մտածելու, լինել ու դառնալու, ստեղծելու, զգալու, ծնվելու, ծնելու, վերափոխման, վերաշադրելու, վերաիմաստավորվելու դրսեւորելում է»։ Եվ արվեստը եղել է եւ կա մարդու հետ, մարդու մեջ, մարդու կողքին, աշխարհում, անդրաշխարհում, որտեղ, որ կա ու կարող է լինել մարդը։ Հետեւաբար, նախ պետք է կարողանալ մարդ լինել ու հաճախ հիշել դրա մասին, եւ միայն դրանից հետո մենք մեզ կարող ենք ազատություն տալ արվեստում։ 

Комментариев нет:

Отправить комментарий