суббота, 28 июля 2018 г.

Հպումը երազանքին

Ի՞նչ է զգում կոլեկցիոները, որը 12 տարի փնտրում էր այն միակ նամականիշը, որը բացակայում էր հավաքածույում:

Երջանկությո՞ւն: Դժվար:
Թրթիռ, թրթիռային ուրախություն:
Նա վախենում է շնչել և  ամեն քայլում վերապրելով մի հայրենական պատերազմ, կամաց-կամաց մոտենում է իր ցանկացած իրին:
Թղթի կտո՞ր: Ոչ: Տասներկու տարվա փնտրտուկ և ցանկություն, կենտրոնացած մի կտոր թղթի մեջ: Ոչ ոք, բացի նրանից, չի կարողանա հասկանալ այդ զգացողությունը:
Ամեն մարդ ունի այդ զգացողության իր պատմությունը: Բոլոր պատմությունները տարբեր են, բայց բոլորը դրանք ունեն: Կա ակնթարթ, պահ, հենց այն ՙՙմինչ տիրելու՚՚ պահը: Դա ոչ մի կապ չունի ոգևորվածության հետ, դա այն է, ինչը գալիս է ոգևորվածությունից հետո: Ապրած ոգևորվածություն: Երբ մի հպումը, կարծես, կպայթեցնի քեզ… և դու հապաղում ես: Ձգում ես այդ պահը տարիներով: Ոչ այն պատճառով, որ չես կարող, չգիտես կամ արժանի չես, ուղղակի հապաղում ես:  
Հպումը երազանքին՝ ոչ բոլորը կարող են վերապրել: Այո, երբ երազանքը հեռու է և գրեթե չի երևում մշուշում, քեզ թվում է, որ դու արագություն կհավաքես, կընկղմվես երազանքիդ մեջ, ինչպես առավոտվա օվկիանոսի մեջ՝ արեվածագի ժամանակ: Եվ դու վազեցիր, վազեցիր և հասար: Ահա, նա կողքիդ է, նա ոչ մի տեղ չի գնում, լսում է քեզ, սպասում է: Եվ դու վախենում եսու մի քայլ հետ անում:
Բայց մի օր դու համարձակվում ես: Ինչպես երիտասարդ տղան համարձակվում է առաջին անգամ, դպրոցի խնջույքին համբուրել աղջկան, այնպես էլ դու, զգուշաբար, թմրող ոտքերով, քայլ ես անում, ձեռքդ ես մեկում...և ահա արդեն զգում ես նրա տաքությունը քո ձեռքի տակ, իր ձեռքը քո ձեռքի մեջ: Եվ մի քնքուշ բան է տարածվում մարմնումդ, հալվում են սիրտդ, երիկամներդ և թոքերդ, ուղեղդ դանդաղ հոսում է ողնաշարովդ: Չկա ոչ մի շոկ, երկինքը չի ընկնում գետնին, դու քեզ լավ ես զգում: Եվ մի թույլ սառնությամբ մի միտք է մտնում ուղեղդ ՙՙ Աստված...ինչպե՞ս նրա հետ ապրել, ես, ախր, ընդհանրապես չգիտեմ, ինչպես նրա հետ ապրել...՚՚: Ապրել երազանքի հետ: 
Աղբյուր՝ Прикосновение к мечте

Комментариев нет:

Отправить комментарий