Չեմ կարող բացատրել այն զգացողությունը, երբ որ վերնաշապիկիցդ զգում ես նրա օծանելիքի հոտը:
Ինչպես կարելի է հոգնել այդ հաճույքից, հոգնել այն պահերից, որոնք ստեղծվել են քո միջոցով կամ քո մասնակցությամբ, բայց քոնը չեն եղել ու չեն էլ լինի: Պահերը ստեղծում են հավերժության խաբկանք: Պահերը կարող են ծածկել հավերժության սխալները ու մեղքերը: Պահերը, որոնք լցված են չվերամտածված, բայց գիտակցված բառերով: Բառեր, որոնք փոխում են մարդու ճշտի ու սխալի ընկալումը: Փոխում են այնպես, ինչպես հոր խրատը կամ ապտակը: Պահերը ապտակում են քո գիտակցությունը: Պահերն այնքան խորը կարող են ներթափանցել մեջդ, որ չկարողանաս ընկալել ներկան առանց հերթական պահի սպասելիքի: Մենք ընդամենը պահեր ենք: Մարդիկ նախատեսված են նրա համար, որպեսզի մյուս մարդկանց համար ստեղծեն պահեր: Կյանքը բաղկացած է պահերից: Կյանքը պահ է: Լինես 14 տարեկան, թե 44, քեզ ընդամենը մի պահ է պետք, որպեսզի հիշես քո անցած բոլոր պահերը: Տպավորիչ, տպավորող, տպող, դաջող ու քարուքանդ անող հայացքներ, որոնք ուղղակի սպանում են քո եսը ու թույլ չեն տալիս, որ զգաս անգամ սեփական մատերդ:
Սերը ստեղծում է պահեր` անբացատրելի ու հրապուրիչ այնքան, ինչքան չի կարող հրապուրել ամենինչի հայացքով ոչինչը: Մի պահը կարող է միառժամանակ սպանել ու ջնջել ուղեղիցդ մյուս բոլոր պահերը, այն պահերը, որոնց հիման վրա դու մեծացել ու կայացել ես և կարող են ստիպել, որ վերապրես քո անցած բոլոր պահերն առանց բացառության: Գիտակցելով մարմնիդ վրայի բոլոր մնացած ու լավացած սպիները' կհասկանաս քո գինը ու կգնապիտակավորես այն բոլոր արժեքները, որոնց առաջ խոնարհվում ես:
Սիրելը պատասխանատվություն է առաջին հերթին ինքդ քեզ համար: Դա նման է աչքերը փակ թռիչքի: Դու չգիտես որտեղից ես նետվում, ինչ է քեզ սպասվում ներքևում, ինչքան ցավոտ է լինելու անկումը, միայն գիտես, որ հիմա թռչելու ես: Հնարավոր է, որ դու չես ուզել կամ քո պլանների մեջ չի մտել այդ թռիչքը կամ, որ դու ուղղակի ի վիճակի չես եղել խոստովանելու, թե ինչքան ազդեցիկ կարող է լինել քեզ համար այն գիտակցված նահանջը, որը քեզ բերել է հաղթանակ: Դու ընդամենը պահ ես: Պահ, որը անընդհատ ունի գովազդի ու սնուցման կարիք: Դու ոչինչ ես: Դու էմոցիաների շատրվան ես: Որպեսզի գեղեցիկ նայվես` քեզ պետք է ջուր, նոր պահեր, որ կարողանաս ժայթքել ու բացահայտել ջրով պարելու գաղտնիքը: Ջուրը կյանքը է տալիս, իսկ դու խլում ես պահեր, որսում ես պահեր: Պահերի որսորդ ես: Ուղեղումդ պահերի խրտվիլակներ են կախված ու այնքան հպարտությամբ են ներկայացնում այդ խրտվիլակները քեզ, կարծես թե այդ խայտաբղետ ներկայացումից կարող են կյանք ձեռք բերել ու սեղմել քո ձեռքը` իրենց հավերժության խաբկանքի մեջ գցելու համար:
Մի՞գուցե ոչ բոլորը կարող են տալ պահեր: Մի՞գուցե ոչ թե դու ես որսում պահեր, այլ քեզ տրված է ի սկզբանե պատրաստված պահերի արխիվ, որը քեզ տրված է ուղղակի, որովհետև դու համապատասխան ես: Ինչո՞ւ հենց դու: Չգիտեն անգամ այն պահերը, որոնք ամուր քեզ կապեցին քո միակ հրեշտակից ու անդունդը գլորեցին: Հիմա դու ունես ընտրության հնարավորություն` հրեշտակդ, թե՞ պահերը: Ցավն այն է, որ հրեշտակներն ունեն թևեր, նրանք միշտ էլ կարող են անդունից դուրս գալ, բայց, ա՛յ դու, դո՛ւ ընդամենը պահ ես, մեկ ջրի հատակին ես, մեկ ջրի վրա, քեզ զարգանալու համար հրեշտակներ են պետք, որոնք կամ կթողեն քեզ ջրի հատակին, կամ էլ կհանեն ամպերից վերև:

Քանի որ դու սուզվող պտուղը չես (խոսքը մեր մեջ` և դա լավ է), ուրեմն ուզած-չուզած ամպերից վեր ես բարձրանալու...
ОтветитьУдалить