воскресенье, 5 февраля 2023 г.

Շերլոկ Հոլմսը դոկտոր Ջոզեֆ Բելլի «թույլ խառնուրդ» է

 1876​​թ. 17-ամյա Արթուր Կոնան Դոյլը ընդունվեց Էդինբուրգի համալսարանի բժշկական դպրոց։ Նրա ուսուցիչներից մեկը բժիշկ Ջոզեֆ Բելլն էր:

Շերլոկ Հոլմսի նախատիպ:

Արթուր Կոնան Դոյլը, ով  սկսել է հրատարակել իր պատմվածքները ուսանողական տարիներին, շատ տպավորված էր պրակտիկ վիրաբույժ և վիրտուոզ դասախոս Ջոզեֆ Բելլի մտքի աշխատանքից: Հետագայում նա հանճարեղ ուսուցչի գծերով օժտեց իր գլխավոր գրական հերոսին՝ Շերլոկ Հոլմսին։

Ջոզեֆ Բելլը ծնվել է 1837թ. դոկտոր Բենջամին Բելլի ընտանիքում և եղել է մեկ այլ Բենջամին Բելիի ծոռ՝ մեծ վիրաբույժ, «Վիրաբուժության համակարգ» բժշկական բեսթսելլերի հեղինակ։ Մասնագիտությունն ընտրելիս Ջոզեֆը ինքնատիպ չէր և գնաց իր նախնիների հետքերով։

Արթուր Կոնան Դոյլը և համալսարանի մյուս ուսանողները հիշում են պրոֆեսորին որպես հմայիչ անձնավորություն, ով ներխուժում էր լսարան  և տեղից սկսում բացատրել դասը Նրա աչքերը խորաթափանց էին, շարժումները՝ եռանդուն։

Ուսման երկրորդ տարում, Արթուր Կոնան Դոյլը դարձավ բժիշկ Բելլի օգնական։ Կողք կողքի աշխատքը թույլ տվեց երիտասարդ գրողին ավելի խորը ներթափանցել Բելլի անհավանական կարողությունների մեջ՝ ակնթարթորեն եզրակացություններ անել հիվանդի անցյալի մասին: Բժիշկը զարմացնում էր իր ուսանողներին: Բելլի վերլուծական կարողությունները հնարավորություն էին տալիս մեկ հայացքից  որոշելու մարդու մասնագիտությունը, ազգությունը, բնավորությունը և դրանից բացահայտել հիվանդության պատճառը։

Բելլը բացատրում էր, որ վիրաբույժի ամենակարևոր գործիքը չպետք է լինի դանակը, այլ սուր աչքը, որը ըմբռնում է ամեն մանրուք։ Դա էր սովորեցնում նա իր ուսանողներին:

Արտածության սեանսներ:

Արթուր Կոնան Դոյլը նկարագրել է, թե ինչպես են բժիշկ Բելլի հետ դասերը անցել: «Պարզե, կոշկակար է, — ասում էր  բժիշկն անցողիկ հայացք նետելով հիվանդի վրա, որը ներս էր մտնում և շրջվում դեպի ուսանողները: — Տղամարդու տաբատը ծնկների ներսից քայքայված է։ Այնտեղ նա գամահանիչ էր պահում, իսկ դա կարող էր անել միայն կոշկակարը»:

1887թ. «Ալ կարմիր գույներով էտյուդ»  պատմվածքի հրապարակումից հետո, որը նշանավորեց դետեկտիվ Շերլոկ Հոլմսի մասին հերոսապատման սկիզբ, Արթուր Կոնան Դոյլը նամակ գրեց իր  ուսուցչին։ «Իհարկե, ես պարտական ​​եմ ձեզ Շերլոկ Հոլմսի ստեղծման համար», — նշել է գրողը։

Ռոբերտ Սթիվենսոնը՝ Էդինբուրգի համալսարանի մեկ այլ հայտնի շրջանավարտ, առաջին անգամ կարդալով Կոնան Դոյլի պատմվածքները, նամակով դիմել է նրան՝ մատնանշելով Բելլի և Հոլմսի նմանությունները. «Սա իմ հին լավ ընկեր դոկտոր Ջո՞ն է»։  Կոնան Դոյլը պատասխանել է, որ Շերլոկ Հոլմսը «Ջո Բելլի և պարոն Դյուպենի՝ Էդգար Ալլան Պոի հերոսի,  զավակի «թույլ խառնուրդն է»»։

«Թույլ խառնուրդն է» ասելիս գրողը  մատնանշում է նաև Բելլի այն հատկությունները, որոնք հայտնի դետեկտիվը չունի։ Առաջնահերթ, որ Շերլոկը միայնակ է, իր աշխատանքի մոլեռանդ, ով չգիտի ընտանեկան ուրախություն և հեռու է հասարակական կյանքից։ Բելլը, ընդհակառակը, ամուսնացած էր, սիրում էր իր երեխաներին, պատիվ ու հարգանք էր վայելում հասարակության մեջ։

Չնայած իր անհերքելի վերլուծական հմտությունների, Բելլն իրեն երբեք չի տեսել որպես խուզարկու կամ դատաբժշկական փորձագետ: Իսկ այն, ինչ շատերն էին ակնկալում Շերլոկ Հոլմսից, չէր կարող տալ Էդինբուրգի վիրաբույժը, ով, ի տարբերություն գրական հերոսի, այնուամենայնիվ, ախտորոշումների մեջ ժամանակ առ ժամանակ  սխալներ էր թույլ տալիս։ Ուստի նրան դուր չէր գալիս, որ իրեն համեմատում էին վեպերի դետեկտիվի հետ։ Բելլը գրում էր. «Դոկտոր Կոնան Դոյլի հանճարեղ և ցնցող երևակայությունը  նրա դետեկտիվ պատմություններն աննախադեպ նոր են դարձնում, բայց նա շատ ավելի քիչ է պարտավոր խոնարհ ծառա Ջոզեֆ Բելլին, քան կարծում է»:

Բժիշկը մահացել է 1911թ. 73 տարեկան հասակում։ Այդ ժամանակ Շերլոկ Հոլմսի մասին գրվել է 3 վեպ՝ ավելի քան 30 պատմվածք, սակայն Շերլոկ Հոլմսի  պատմությունն այսքանով չի ավարտվել։

Աղբյուրը.

Шерлок Холмс — «сильно разбавленный» доктор Джозеф Белл

Տիգրան Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий