четверг, 23 мая 2019 г.

Կգա՞ս իրար հետ հիշենք այդ մասին

 Պատահում է նաև այսպես:
Քեզ մոտենում են, կպնում են ուսիդ և ասում.
-Վա՜յ: Ի՜նչ գեղեցիկ է: Սա դո՞ւ ես արել: Ապրե՜ս:

Եվ դու կուչ ես գալիս, ներսումդ ինչ-որ բան արագ-արագ սկսում է խոսել համեստության և ճոխության մասին...ու պատասխանում ես.
-Դե, ես, ընդհանրապես, սա արտանկարել եմ: Այ երբ կնկարեմ իմ սեփականը, մտքիցս, կլինեմ ՙՙԿեցցե՜ս՚՚:
Եվ շարունակվում է.
-Դու ամեն ինչ հաղթահարե՜լ ես: Ինչքա՜ն ուժեղ և խիզախ ես դու:
-Դե...ես դեռ ամեն ինչ չեմ հաղթահարել, առջևում դեռ նոր փորձություններ են: Այ երբ դրանք էլ հաղթահարեմ, այդ ժամանակ արդեն կդառնամ խիզախ:
-Դու համարձակվեցի՜ր: Ուռա՜: Կեցցե՜ս:
-Դե..դե այո, բայց ես դեռ միայն որոշել եմ, սկսել եմ: Այ երբ ամեն ինչ կանեմ՝ արդեն կարելի է գովել:
Գիտես, ինձ ծանոթ է այն, ինչ զգում ես դու, երբ դու արժեզրկում ես հաջողություններդ: Ինձ հետ էլ է պատահել, դե հիմա էլ է լինում:
Եվ ես ցանկանում եմ ասել քեզ՝ մի մեծ գործը բաղկացած է փոքր առաջադրանքներից և, ամեն մի այդպիսի առաջադրանքը հաղթահարելիս, ապրե՜ս: Մի ամբողջ ՙՙապրես՚՚, բոլորովին ՙՙապրես՚՚: Այստեղ և հիմա՝ կատարյալ ՙՙապրես՚՚:
Եվ երբ շարունակ ես, կլինես ՙՙապրես՚՚: Եվ երբ ավարտես: Եվ անգամ եթե թողնես, զգալով, որ դա քոնը չէ (այդպիսի քայլը երբեմն պահանջում է տղամարդկություն), և անգամ եթե վախենաս ու չվերջացնես մտածածդ (սակայն գտել ես ներսումդ ուժ՝ փոձելու համար), էլի, էլի ՙՙապրես՚՚ կլինես: Սակայն դրանք արդեն կլինեն ուրիշ հաղթանակներ: Եվ դրանք քո առաջին հաղթանակը չեն դարձնում կիսատ կամ ոչ ամբողջական: Իրոք-իրոք:  
Կգա՞ս իրար հետ հիշենք այդ մասին:
Աղբյուր՝ Давай вместе об этом помнить?

Комментариев нет:

Отправить комментарий