понедельник, 25 мая 2020 г.

Քեզ՝ ինքդ քո մասին ոչինչ չհիշողին

 Քեզ՝ ինքդ քո մասին ոչինչ չհիշողին։

Մտածողին, որ կորցրել ես ճանապարհը։
Մարդուն, որ վստահ էր, որ ոչ մի ճանապարհ էլ երբեք չի եղել։
Ես նրա համար չեմ այստեղ, որ ամեն ինչ հիշեցնեմ քո մասին և պատմեմ։ Ես չեմ ասի քո իրական անունը, որը կցրի մոռացության մառախուղը։ Օրորոցայիններ չեմ երգի, որպեսզի դու, մանկությունից հետո երևի առաջին անգամ, հանգիստ և քաղցր քուն ունենաս։
Ես քեզ մաշկիցդ դուրս չեմ հանի, որը անգամ մաշկ չէ, այլ ուղղակի պաշտպանական պալար, որպեսզի ցույց տամ իրական նրբությունդ, անչափ փխրունությունդ։
Դուրս չեմ գա քեզ հետ աստղային երկնքի տակ և չեմ սովորեցնի այնտեղից կարդալ այն մարդկանց անունները, ովքեր եղել են և դեռ լինելու են։ Ես չեմ տանի քեզ լճի մոտ, որը լուսավորվում է 1000 փոքրիկ ձկներից, և չեմ գցի ուսերիդ հյուսիսային փայլատակումից պարաստված թիկնոց։
Ես չեմ պաշտպանի քեզ, երբ վախերդ ձեռք բերեն քաշ և ձև, հնարավոր է անգամ անուն և ձայն։ Ես չեմ կանգնի քո և նրանց միջև, որպեսզի հիշեցնեմ, որ ցանկացած վախ ընդամենը կորցնելու վախն է, իսկ ամենակարևորը իր իսկ էությամբ էլ անբաժան է քեզնից։
Ես չեմ սովորի քեզ հետ այն պարի շարժումները, որից սկսվել է աշխարհը, և չեմ սովորի բառեր՝ ունակ փոխելու աշխարհը։
Ձեռքերիդ մեջ չեմ դնի վահան, որը քեզ թույլ կտա մեկուսանալ դեպի սիրտդ թռչող նետերից, որովհետև նրանցից մի քանիսի ծայրին փակցված են լինելու խոստովանության խոսքեր, իսկ մյուսների ծայրին՝ օգնության խնդրանքներ, և ես գիտեմ, որ դու կցանկանայիր լսել բոլորին։
Քեզ չեմ տանի այն տեղը, որտեղ դու վերջապես կկարողանաս այլևս չվախենալ, որտեղ կհամաձայնվես հանգիստ լսել ակեղծ սրտիդ։
Բայց կլինեմ կողքիդ, երբ կհամարձակվես անել այդ ամենը։
Եվ այդ ժամանակ, իհարկե, մենք կպարենք։ 
Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի
Նկարը՝ mcrockefeller
Աղբյուր՝ Тебе, ничего о себе не помнящей

Комментариев нет:

Отправить комментарий