четверг, 15 декабря 2022 г.

Նամակ Ձմեռ պապին

Հեղինակ՝ Ալլա Թադևոսյան, 12-րդ դաս.Սիրելի Ձմեռ պապ, ես` քո թոռնիկը, ամբողջ տարվա ընթացքում փորձել եմ կենտրոնանալ հաճելի և երջանկություն պատճառող իրադարձությունների վրա, փորձել եմ տեսնել մարդկանց լավ հատկությունները և ապրել ուրախ պահերը։ Այս ամենը հիշելով` չեմ մոռացել նաև նպատակներիս մասին և քայլ առ քայլ ավելի եմ մոտեցել դրանք իրագործելուն։ 
Կարծում եմ` ամեն տարի այս օրերին ես ավելի եմ սկսում տեսնել և ընկալել դրականը, ինչն է պատճառ է դառնում քայլելու առաջ, դեպի նպստակներս։ 
Շնորհակալ եմ այն դրական էներգիայի համար, որ ամեն տարի հաղորդում ես, և այս տարի նույնպես ուզում եմ երջանկություն հաղորդես մեզ` 21-րդ դարի մարդկանց, միայն այդ դեպքում մենք կստանանք ուշադրությամբ լի նվերներ մեր հարազատ մարդկանցից։


Комментариев нет:

Отправить комментарий