среда, 14 декабря 2022 г.

Տուվե Յանսոն «Եղևնի»

 Հեմուլը կանգնած տանիքին՝ ձյուն էր մաքրում։
Նա դեղին բրդյա ձեռնոցներով էր, որոնք կամաց-կամաց թրջվեցին ու սկսեցին խանգարել։ Նա դրանք դրեց ծխնելույզի վրա, հառաչեց ու նորից սկսեց մաքրել մտոցի վրայի  ծածկը, որը  ծածկած էր  ձյունով։ Վերջապես նա մաքրեց այն։

«Ահա մտոցի կափարիչը, — ասաց Հեմուլենը: — Եվ այնտեղ նրանք քնում  և քնում եմ իրենց համար: Քնում, քնում և քնում: Այն ժամանակ, երբ մյուսներն մինչև գիտակցության կորուստ աշխատում են միայն նրա համար, որ Սուրբ Ծնունդ է»:

Նա բարձրացավ մտոցի կափարիչի վրա և, քանի որ չէր հիշում, թե ինչպես է այն բացվում՝ դեպի դուրս թեդեպի  ներս, սկսեց զգուշորեն կոխկրտել այն ոտքերի տակ։ Կափարիչը անմիջապես փլուզվեց, և Հեմուլն ընկավ խավարի մեջ և այն ամենի մեջ, ինչ Մումիտրոլների ընտանիքը դասավորել էր վերնահարկում՝ հետագայում օգտագործելու համար:

Հեմուլը սարսափելի զայրացավ, և բացի այդ, նա այնքան էլ վստահ չէր, թե որտեղ է թողել իր դեղին ձեռնոցները։ Նրա համար հատկապես թանկ էր հենց այդ ձեռնոցները։

Այնուհետև նա գնաց առաջ, իջավ սանդուղքով ներքև, լայն բացեց դուռը և բարկացած ձայնով բղավեց.

— Շուտով Սուրբ Ծնունդն է: Ես զզվել եմ և ձեզանից, և ձեռ քնափությունից, իսկ այստեղ ամեն րոպե կարող է սկսվել Սուրբ Ծնունդը:

Ներքևում մումիտրոլների ընտանիքը սովորականի պես քնած էր ձմեռային քնով: Նրանք արդեն երկար ամիսներ ձմեռային քնափության մեջ էին և մտադիր էին այն շարունակել մինչև գարուն։ Հանգիստ և հաճելի քունը նրանց հանգստացնում էր, կարծես շարունակական, երկար, տաք, ամառային կեսօր: Եվ հանկարծ անհանգստությունն ու սառը օդը ներխուժեցին մումիտրոլների երազանքների մեջ։ Եվ ինչ-որ մեկը քաշեց նրա վերմակը և բղավեց, որ զզվել է, և որ Սուրբ Ծնունդն է գալիս:

— Արդեն գարո՞ւն է — փնփնթաաց Մումիտրոլը:

— Գարո՞ւն, — նյարդային հարցրեց Հեմուլը: — Սուրբ Ծնունդ, հասկանում ես, Սուրբ Ծնունդ: Իսկ ես դեռ ոչինչ չեմ հանել, ոչինչ չեմ կազմակերպել, և ինձ ուղարկում են ձեզ  հանեմ այս ամբողջ խառնաշփոթի մեջ։  Ձեռնոցները հավանաբար, կորել են: Ու բոլորը խելագարի պես վազվզում են, ու ոչինչ պարզ չէ…

Այս խոսքերից հետո Հեմուլը կրկին գնաց տանիք, բայց այս անգամ բարձրացավ սանդուղքով և դուրս ելավ մտոցի միջով:

— Մայրիկ, արթնացիր, — վախեցած ասաց Մումիտրոլը: — Սարսափելի բան է պատահել: Նրանք դա   Սուրբ Ծնունդ են անվանում:

— Ի՞նչ ի նկատի ունես, — հարցրեց Մումին-մայրիկը՝ վերմակի տակից դուրս հանելով դունչը:

— Ես հաստատ չգիտեմ, — պատասխանեց նրա որդին: — Բայց ոչինչ կազմակերպված չէ, և ինչ-որ բան կորել է, և բոլորը խելագարի պես վազվզում են: Միգուցե կրկին  ջրհեղե՞ղ է։

Նա զգուշորեն թափահարեց ֆրեկեն Սնորքին և շշնջաց.

—  Մի վախեցեք, բայց սարսափելի բան է պատահել:

— Հանգիստություն, — ասաց Մումի -հայրիկը: — Նախ հանգստություն:

Նա վեր կացավ և լարեց ժամացույցը, որը կանգ էր առել հոկտեմբերի ինչ-որ մի օր։

Նրանք բարձրացան Հեմուլի թաց հետքերով դեպի վերնահարկ և դուրս եկան մումիտրոլների տան տանիք:

Ель

Երկինքը, ինչպես միշտ, կապույտ էր, այնպես որ այս անգամ կրակ արձակող սարի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բայց ամբողջ հովիտը ծածկված էր թաց բամբակով՝ լեռները, ծառերը, գետը և ամբողջ տունը։ Ցուրտ էր, նույնիսկ ավելի ցուրտ, քան ապրիլին։

—  Եվ սա կոչվում է  «Սուրբ Ծնո՞ւնդ», — զարմացած հարցրեց հայրը: 

Նա վերցրեց բամբակով լի թաթը և սկսեց զննել այն։

—  Հետաքրքիր է, սա  աճել է հողից, —  հարցրեց նա, —  թե՞ ընկել է երկնքից։ Պետք է որ ահավոր հիասթափեցնող լինի, եթե դա տեղի է ունեցել միանգամից:

—  Բայց, հայրիկ, սա ձյուն է, — բացատրեց Մումիտրոլը: — Ես գիտեմ, որ ձյուն է, և անմիջապես գետնին չի ընկնում։

Ель—  Ախ այդպե՞ս, — ասաց հայրիկը:- Բայց միևնույն է, դա շատ տհաճ կլիներ:

Կողքով՝ ֆիննական սահնակով, անցավ Հեմուլի մորաքույրը տոնածառը ձեռքին: 

—  Տեսեք, վերջապես արթնացաք, — ասաց մորաքույրը, անգամ չնչին հետաքրքրություն չցուցաբերելով նրանց նկատմամբ: — Փորձեք տոնածառ հայթայթել, քանի դեռ չի մթնել:

—  Բայց ինչ՞ի համար, — կիսատ մնաց հայրիկի խոսքը:

—  Ես ժամանակ չունեմ  ձեզ հետ խոսելու: Կարող եմ կուշանալ, բղավեց մորաքույրը ոշրջվելով ու գնաց առաջ։

—  Մինչև մութն ընկնի, — շշնջաց միսս Սնորքը։ — Նա ասաց. «Մինչև մութն ընկնի»։  Ամենավտանգավորը տեղի է ունենում երեկոյան…

—  Ուրեմն, հաղթահարելու համար անհրաժեշտ է եղևնի, — բարձրաձայն մտածեց հայրիկը: — Ոչինչ չեմ հասկանում:

Ель

—  Ես նույնպես, — հնազանդորեն ասաց մայրիկը: — Բայց երբ գնաք  այդ եղևնու հետևից, շարֆեր ու գլխարկներ դրեք: Իսկ ես կփորձեմ մի փոքր վառել ջեռոցը։

Չնայած մոտալուտ աղետին, հայրիկը որոշեց ձեռք չտալ իր սեփական եղևնիներից ոչ մեկը՝ նա խնայում էր  նրանց: Փոխարենը նրանք մագլցեցին Գաֆսայի ցանկապատի վրայով և ընտրեցին մի մեծ եղևնի, որն ապագայում և գործնականում այլևս ոչնչին պիտանի չէր։

—  Կարծում, պետք է թաքնվենք այս եղևնու վրա՞, հետաքրքրվեց Մումիտրոլը:

—   Չգիտեմ, — պատասխանեց հայրիկը, շարունակելով եղևնին կտրել: — Ես բացարձակ բան չեմ հասկանում:

Ель рассказ

Նրանք գրեթե հասել էին գետ, երբ Գաֆսան, լի տոպրակներով ու փաթեթներով, նրանց ընդառաջ եկավ։

Նրա դեմքը կարմրած էր, շատ  հուզված, և նա նույնիսկ, բարեբախտաբար, չճանաչեց իր եղևնին։

—   Աղմուկ և հրմշտկոց, բղավեց  Գաֆսան: — Անդաստիարակ ոզնիներին չի կարելի թույլ տալ…Եվ ինչպես  վերջերս ասում էի Միսեին, դա ուղղակի խայտառակություն է…

—   Եղևնին, — ասաց հայրիկը և հուսահատ,  ամբողջ ուժով, կառչեց նրա մորթյա վերարկուի օձիքից: -Ի՞նչ անենք եղևնու հետ:

—    Եղևնին,— ցրված կրկնեց Գաֆսան։ — Եղևնի՞: Օ՜, ինչ սարսափելի է: Ոչ, սա ուղղակի անտանելի է… պետք է հագցնել նրան… ես  չեմ հասցնի…

Եվ նա իր փաթեթներն ու տոպրակները գցեց ձյան մեջ: Գլխարկը սահեց նրա քթի վրա, և Գաֆսան քիչ էր մնում լաց լիներ նյարդայնությունից։ Հայրիկը  թոթեց գլուխը և բարձրացրեց եղևնին։

Какой-то крошечный малыш сидел на самом краю дивана и пил чай

Տանը մայրիկը ավլեց ծածկապատշգամբը, հանեց փրկագոտիները ու ասպիրինը, հայրիկի ատրճանակն ու տաք կոմպրեսները։ Ի վերջո, նախօրոք երբեք չգիտես  …

Մի փոքրիկ երեխա նստած էր բազմոցի ծայրին և թեյ էր խմում։ Մինչ այդ նա նստեց ձյան մեջ ծածկապատշգամբի տակ և այնքան խղճուկ տեսք ուներ, որ մայրիկը նրան հրավիրեց տուն։

—    Ահա եղևնին, — ասաց Մումի-հայրիկը: — Եթե միայն իմանայիք, թե ինչի՞ համար է այն: Գաֆսան վստահեցնում է, որ եղևնին հագցնել է պետք։

—  Մենք այդքան մեծ զգեստներ չունենք, — տխուր ասաց մայրիկը: — Հետաքրքիր է, ի՞նչ նկատի ուներ։

—   Ի՜նչ գեղեցիկ եղևնի է,  -բացականչեց փոքրիկը  և սարսափելի ամաչկոտությունից թեյը կուլ տալով  ափսոսաց, որ, վերջապես, համարձակվեց ինչ-որ բան ասել։

—   Գիտե՞ք ինչպես զարդարել եղևնին, — հարցրեց միսս Սնորքը։

Երեխան ահավոր կարմրեց և շշնջաց.

—    Հնարավորինս չափ  գեղեցիկ: Նրան զարդարում են գեղեցիկ իրերով: Այդպես եմ  ես լսել:

Բայց հետո, իր քաջությունից բոլորովին ընկճված, նա ամաչկոտ թաթերով ծածկեց դնչիկը, գցեց թեյի բաժակը և անհետացավ ծածկապատշգամբի դռան հետևում։

—   Այժմ մի քիչ լռիր, իսկ ես կմտածեմ, — ասաց Մումի-հայրիկը: — Եթե եղևնին պետք է հնարավորինս գեղեցիկ զարդարել, ապա անգամ խոսք չի կարող լինել, որ սպասվող վտանգից նրա վրա ենք թաքնվելու։ Այնպես որ, վտանգը պետք է գթաշարժել։ Այժմ սկսում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում այստեղ:

Եղևնին անմիջապես տարան բակ ու ապահով տնկեցին ձյան մեջ։ Եվ սկսեցին նրան արդարել ներքևից վերև հնարավորինս գեղեցիկ այն ամենով, ինչ, միայն, իրենց մտքով էր անցնում։

Ель

Նրանք այն զարդարեցին ամառային թումբերի խեցիներով և ֆրեկեն Սնորքի մարգարիտե վզնոցով։ Նրանք հանեցին հյուրասենյակի ջահի բյուրեղիկները և կախեցին ճյուղերից, իսկ եղևնիի գագաթին դրեցին կարմիր մետաքսե վարդ, որը Մումի-մայրիկը նվեր էր ստացել հայրիկից։ Բոլորը եղևնու մոտ տանում էին իրենց ունեցած ամենագեղեցիկ բաները՝ ցանկանալով մեղմացնել նրանց անհասկանալի ձմեռային ուժերը:

Երբ եղևնին զարդարված էր, Հեմուլի մորաքույրը նորից շտապ անցավ  իր ֆիննական սահնակով։ Հիմա նա գնում էր հակառակ ուղղությամբ և ավելի շատ շտապում, եթե դա հնարավոր էր։

—    Նայե՛ք մեր եղևնուն, — բացականչեց Մումիտրոլը:

—    Էլ ի՛նչ, — ասաց Հեմուլի մորաքույրը։ — Բայց դուք միշտ էլ ցնդած էիք: Իսկ ես ժամանակ չունեմ: Պետք է տոնական հյուրասիրություն պատրաստենք Սուրբ Ծննդին։

—   Սուրբ Ծննդյան հյուրասիրությո՞ւն, — զարմացած կրկնեց Մումիտրոլը: — Ուրեմն այն նաև ուտո՞ւմ է:

Բայց Հեմուլի մորաքույրը չլսեց։

—   Ձեր կարծիքով, կարող եք ամանորյա հյուրասիրությունից զե՞րծ նմալ, — հապճեպորեն ասաց նա և սլացավ լանջով ներքև։

Ընթրիքից հետո մայրիկը ջանասիրաբար աշխատում էր խոհանոցում։ Եվ մթնշաղից առաջ Սուրբ Ծննդյան հյուրասիրությունը պատրաստ էր և փոքրիկ ամաններով դրվեց տոնածառի շուրջ։ Այնտեղ կար հյութ, թթված կաթ, հապալասով կարկանդակ, ձվի լիկյոր՝ այն ամենը, ինչ սիրում էր մումիտրոլների ընտանիքը:

—   Կարծում ես, Սուրբ Ծնունդը շա՞տ է քաղցած, անհանգստացած հարցրեց մայրիկը:

—  Հազիվ թե ինձանից ավելի, —  թախիծով պատասխանեց հայրիկը:

Նա նստած էր ձյան մեջ, մինչև ականջները փաթաթված վերմակով և մրսում։ Բայց փոքրիկները միշտ պետք է շատ, շատ զգոն լինեն բնության մեծ ուժերի նկատմամբ:

Ներքևում՝ հովտում, բոլոր պատուհաններում սկսեցին վառվել լույսեր: Լույսերը շողում էին ծառերի տակ,  յուրաքանչյուր բնակավայրի վերևում՝ ճյուղերի միջից, իսկ բոցավառ կրակները այս ու այն կողմ էին պտտվում ձյան միջով: Մումիտրոլը նայեց հայրիկին:

—  Այո, — ասաց հայրիկը, գլուխը շարժելով: — Բոլոր  դեպքերում:

Հետո Մումիտրոլը մտավ տուն և հավաքեց բոլոր հնարավոր մոմերը։ Նա դրանք խրեց ձյան մեջ՝ եղևնի շուրջը, և զգուշորեն վառեց մեկը մյուսի հետևից, մինչև  նրանք բոլորը բռնկվեցին՝ գթաշարժելու մռայլությունն ու Սուրբ Ծնունդը:

Կամաց-կամաց հովտում հանդարտվեց. բոլորը, հավանաբար, գնացին իրենց տուն և նստեցին այնտեղ՝ սպասելու վտանգը, որը հիմա կբռնկվի։ Միայն մեկ ստվեր էր դեռ թափառում ծառերի միջև, և դա Հեմուլն էր։

—  Ողջու՜յն, — կամաց բացականչեց Մումիտրոլը: — Այն շուտով կգա՞։

—  Ինձ մի անհանգստացրու,— բարկացած պատասխանեց Հեմուլը՝ իր դեմքը խրելով երկար ցուցակի մեջ, որտեղ գրեթե ամեն ինչ արդեն ջնջված էր։

Նստելով մոմերից մեկի մոտ նա սկսեց հաշվել։

—  Մայրիկը, հայրիկը, Գաֆսան, — փնթփնթաց նա: — Բոլոր կուզենները … ավագ Ոզնին … փոքրիկներին ոչինչ պետք չէ: Ես էլ անցյալ տարի  ոչինչ չստացա Սնիֆֆից: Միսան և Հոմսան, մորաքույրը… կարելի է խելագարվե՛լ։

—  Ի՞նչ է պատահել, — երկչոտ հարցրեց միսս Սնորքը։ — Իրենց ինչ-որ բա՞ն է պատահել։

—   Նվերները, — պոռթկաց Հեմուլը: — Յուրաքանչյուր նոր Սուրբ Ծնունդի հետ ավելի ու ավելի շատ նվերներ են անհրաժեշտ:

Դողացող թաթով նա գիծ քաշեց տողի վրա ու գնաց առաջ։

—  Սպասիր, — բղավեց Մումիտրոլը։ — Բացատրիր։ Իսկ ձեռնոցնե՞րը:

Բայց Հեմուլն անհետացավ մթության մեջ, անհետացավ, ինչպես բոլոր մյուսները, ովքեր շտապում էին և մի փոքր անհանգստանում, որ Սուրբ Ծնունդը մոտենում է:

Մումիտրոլների ընտանիքը կամաց գնաց տուն՝ նվերներ փնտրելու: Հայրիկը ընտրեց իր լավագույն գայլաձուկ որսալու փայլախայծը, որը շատ գեղեցիկ պատյանում էր: Դրա վրա նա գրեց. «Սուրբ Ծննդին» և դրեց պատյանը ձյան մեջ։ Ֆրեկեն Սնորքը ոտքից հանեց ապարանջանը և, փաթաթելով այն մետաքսե թղթի մեջ, մի փոքր հառաչեց ։

Մայրիկը բացեց իր ամենագաղտնի դարակը և հանեց գունավոր նկարներով մի գիրք՝  միակ գունավոր գիրքն ամբողջ Մումիտրոլների հովտում:

Այն, ինչ Մումիտրոլը փաթաթեց թղթի մեջ, այնքան քնքուշ էր և այնքան անձնական, որ ոչ ոք  չպետք է տեսներ: Անգամ հետո՝ գարնանը, նա ոչ մեկին չպատմեց իր նվերի մասին։

Հետո բոլորը միասին նստեցին ձյան մեջ՝ սպասելու աղետին։

Ժամանակն անցնում էր, բայց ոչինչ չէր պատահում։

Միայն փոքրիկ երեխան, ով թեյ էր խմում, դուրս ցցվեց փայտե ցախանոցի ետևից։ Նա իր հետ բերեց  բոլոր հարազատներին ու նրանց ընկերներին։ Եվ նրանք բոլորը հավասարապես փոքր էին, և մոխրագույն, և թշվառ, և սառած:

—  Շնորհավոր Սուրբ Ծնունդ, — ամաչկոտ շշնջաց երեխան:

—  Դու իսկապես առաջինն ես, ով կարծում է, որ Սուրբ Ծնունդը ուրախ է, — ասաց Մումի-հայրը: -Դու  ընդհանրապես չե՞ս վախենում, թե ինչ կարող է պատահել, երբ այն գա:

—  Իսկ այն արդեն այստեղ է, — փնփնթաց երեխան և նստեց ձյան մեջ իր հարազատների հետ: — Կարելի՞ է նայեմ, — հարցրեց նա: —  Դուք այնքան զարմանահրաշ գեղեցիկ տոնածառ ունեք:

—  Հյուրասիրություն նույնպես, — երազկոտ ասաց հարազատներից մեկը:

— Եվ իսկական նվերները, — ավելացրեց մեկ ուրիշը:

— Ամբողջ կյանքում  երազել եմ ավելի մոտիկից տեսնեմ այսպիսին, — ավարտեց իր խոսքը փոքրիկ երեխան և շունչ քաշեեց:

Ամեն ինչ լռեց։ Մոմերը վառվում էին, և նրանց բոցը բնավ անշարժ էր այս հանգիստ գիշերում։ Երեխան ու նրա հարազատները կամացուկ նստել էին։ Ակնհայտ էր, թե ինչպես են նրանք հիանում ամեն ինչով և ուզում  ամեն ինչ։ Սա ավելի ու ավելի ուժեղ էր զգացվում, այնպես որ  վերջ ի վերջո Մումի-մայրիկը՝ մոտենալով հայրիկին, շշնջաց.

— Չե՞ս կարծում…

— Այո, բայց եթե…, — առարկեց հայրիկը:

— Ամեն դեպքում,- ասաց Մումիտրոլը,- եթե Սուրբ Ծնունդը բարկանա, մենք կարող ենք փրկվել ծածկապատշգամբում: — Շրջվելով երեխային ավելացրեց, — Խնդրեմ, ամբողջը ձերն է:

Երեխան չհավատաց իր ականջներին: Նա զգուշորեն մոտեցավ եղևնուն, իսկ հետևից հարազատների ու ընկերների մի ամբողջ շարան էր, որոնց բեղերը ակնածանքով դողում էին։

Նախկինում երբեք չէին տոնել իրենց Սուրբ Ծնունդը:

— Հիմա ամենալավ բանը, որ կարելի է անել, այստեղից կորչելն  է, — անհանգստացած ասաց հայրիկը:

Все семейство быстрыми, едва слышными шагами прокралось на веранду и спряталось под столом.

Ողջ ընտանիքը արագ, հազիվ լսելի քայլերով սողաց ծածկապատշգամբ ու թաքնվեց սեղանի տակ։

Բայց ոչինչ չպատահեց։

Կամաց-կամաց վախեցած նրանք  նայեցին պատուհանից։

Փոքրիկ երեխաները նստած էին այգում՝ ուտում, խմում, նվերներ բացում և զվարճանում, ինչպես երբեք կյանքում: Վերջում նրանք բարձրացան եղևնու վրա և վառվող մոմեր դրեցին բոլոր ճյուղերի վրա։

— Բայց գագաթին, երևի, պետք է լինի մեծ աստղ, — ասաց փոքրիկի հորեղբայրը:

Под конец они взобрались на ель и расставили на всех ветвях горящие свечи.

— Կարծո՞ւմ ես — հարցրեց փոքրիկը, մտախոհ նայելով Մումինտրոլի մայրիկի կարմիր մետաքսե վարդին: — Միևնույն է  ինչ, գլխավորը գաղափարն է։

— Մենք  պետք է աստղ հայթայթենք, — շշնջաց մայրիկը: -Բայց դա բոլորովին անհնար է։

Նրանք նայում էին երկնքին, այնքան հեռավոր ու սև, անհավատալիորեն պարուրված աստղերով, հազար անգամ ավելի, քան ամռանը: Իսկ նրանցից ամենամեծը կախված էր հենց իրենց եղևնու գագաթի վրա:

— Ես մի փոքր քնել եմ ուզում, — խոստովանեց մայրիկը: -Եվ ես այլևս ուժ չունեմ կռահելու, թե ի՞նչ է նշանակում այդ ամենը։ Բայց ամեն ինչ, կարծես թե, լավ է ընթանում։

— Ամեն դեպքում, ես այլևս չեմ վախենում Սուրբ Ծնունդից, — ասաց Մումիտրոլը: — Հեմուլը, Գաֆսան և նրա մորաքույրը, հավանաբար, ինչ-որ բան սխալ են հասկացել։

Եվ Հեմուլի դեղին ձեռնոցները դնելով ծածկապատշգամբի ճաղաշարին, որտեղ նա կարող էր անմիջապես տեսնել դրանք, նրանք մտան տուն նորից քնելու գարնանն ընդառաջ։

Աղբյուրը.

Туве Янссон «Ёлка»

Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Комментариев нет:

Отправить комментарий