понедельник, 12 декабря 2022 г.

Ալեքսանդր Գրին «Հոր և փոքրիկ դստեր Ամանորը»

 Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի, 10-րդ դաս.

Մաս I

Քոմենվիլ քաղաքում, որը չէր փայլում մաքրությամբ և առևտրային աշխուժությամբ, բնակություն հաստատեց Էգմոնդ Դրեպը: 

Այստեղ, մոտ տասնհինգ տարի առաջ, նա սկսեց գրել գիտական ​​երկհատորյակ։ Այդ գաղափարը նրան տիրել էր դեռ ուսանողական տարիներին։ Դրեպը կիսամուրացկան կյանք էր վարում, շատ առումներով հերքում էր ինքն իրեն, քանի որ հարստություն չուներ.  նրա պատահական եկամուտներն արտահայտվում էին կարճ թարգմանությունների դիմաց փոքր պատվավճարների թվերով  և նամակագրությամբ: Իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում էր սեփական գործին՝ հաճախ մոռանալով ուտելիքի ու քնի մասին։ Աստիճանաբար հասավ նրան, որ իրեն այլևս ոչինչ չէր հետաքրքրում, բացի կոմպոզիցիայից և դստեր՝ Թավինիա Դրեփից։ Նա ապրում էր հարազատների մոտ։ Աղջիկը վեց տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Տարին մեկ կամ երկու անգամ նրան բերում էր մի արծվաքիթ ծեր կին, ով նայում էր Դրեպին այնպես,  կարծես ուզում էր նրան կախել  աղքատության և ցրվածության համար, բոցավառ ներաշխարհի այն բոլոր արտաքին դրսևորումների համար:

Տարեցտարի Դրափի նեղ բնակարանում անկարգությունն աճում էր՝ ստանալով զարմանահնար երազի ուրվագծեր կամ ֆուտուրիստական ​​նկարի ձև՝ անբնական հավաքածուի  աննման առարկաների խառնուրդով, բայց մեծանում էր  նաև նրա ձեռագիրը: Երկար ժամանակ է, ինչ նա դիմանում է յուրատեսակ աղբի հարևանությանը։

Ճմռթված թաշկինակներ, կոշիկի խոզանակներ, գրքեր, կոտրված սպասք, ինչ-որ շրջանակներ և լուսանկարներ, և փոշով ծածկված շատ այլ իրեր, ընկած էին լայն դարակի վրա՝  տետրերի, նոթատետրերի կամ կապված պարանով զանազան կտորտանքների մեջ, որոնց վրա, ցանկանալով գտնել մաքուր թուղթ, նյարդայնացած և անհամբեր Դրեպը գրում էր իր հանկարծակի պատկերացումները:

Երեք տարի առաջ, կարծես ուշքի գալով, պայմանավորվել էր դռնապանի կնոջ հետ՝ նա պետք է որոշակի վճարով օրական մեկ անգամ մաքրեր բնակարանը։ Բայց մի անգամ Դրեպը պարզեց, որ իր գրասեղանի վրայի առարկաների կարգը, ավելի ճիշտ՝ սովորական խառնուրդը, վերածվել է տգեղ համաչափության, որի շնորհիվ նա ապարդյուն որոնում էր արված նշումները:  Նա, ի վերջո, բաժանվեց վարձկանից՝ վերջում դուռը շրխկացնելով, որին ի պատասխան՝ նա լսեց կրքոտ կասկածներ իր մտավոր կարողությունների վիճակի մասին: Դրանից հետո Դրեպը միայնակ էր  պայքարում  կյանքի հետ։

Մաս II

Մութն ընկել էր, երբ Դրեպը գլխարկն ու վերարկուն հագած, վերջապես նկատեց, որ երկար ժամանակ կանգնած է պահարանի դիմաց և փորձում է հիշել, թե ի՞նչ է ուզում անել։ Նրան դա հաջողվեց, երբ նայեց հեռագրին։

«Հայրիկ ջան,- ասվում էր այնտեղ,- այսօր ժամը ութին այստեղ կլինեմ, համբուրում եմ քեզ և ամուր գրկում: Թավի»: Դրափը հիշեց, որ գնում է կայարան։

Երկու օր առաջ նա փոքրիկ թղթադրամ էր դրել պահարանի մեջ՝ իր վերջին փողը, որով հույս ուներ կառք վերձել, ինչպես նաև ուտելու բան գնել։ Բայց նա մոռացավ, թե որտե՞ղ է դրել այն՝ մինչ այդ անտեղի մտասուզվելով  գրքի երեսուներկուերորդ գլխի մեջ: Հիմա էլ  էր մտածում էր այդ նույն գլխի մասին, մինչև հեռագրի տեքստը չխախտեց սովորական հմայքը։ Նա տեսավ Թավիի անուշ դեմքը և ծիծաղեց։

Այժմ բոլոր մտքերը նրա մասին էին։  Ջղաձիգ անհամբերությամբ նա շտապեց փողը փնտրելու՝  ձեռքերը խոթելով երրորդ դարակի ներսը, որտեղ դնում էր բոլոր գրվածքները։

Թղթի ձիգ շերտերը դիմադրեցին նրան։ Շուրջը նայելով, Դրեպը սեղանի տակից հանեց մոլախոտերի զամբյուղը և սկսեց ձեռագրերը սեղմել դրա մեջ՝ երբեմն կանգ առնելով ատահաբար հայտնված մերկ էջի վրա  գրվածը կարդալու կամ մտքի ընթացքը ստուգելու համար,  որոնք առաջացել էին տարիներ առաջ այս աշխատանքը գրելիս։

Երբ Դրեպը սկսում էր մտածել իր աշխատանքի մասին կամ պարզապես հիշում էր այն, նրան թվում էր, որ իր կյանքում չի եղել անգամ պահ, երբ այդ աշխատանքը չլիներ իր հոգում կամ գրասեղանի վրա։ Նա ծնվել է, մեծացել, զարգացել ու ապրել նրա հետ, ինչպես զարգանում ու մեծանում է մարդը։ Նրա համար դա ծիածանի պես էր՝ առժամանակ թաքնված բուռն ստեղծագործական մշուշով, կամ էլ տեսնում էր  ոսկե շղթայի տեսքով, որը իրար է միացնում անդունդի ափերը:  Նաև  պատկերացնում էր որպես որոտ և մրրիկ, որը ճշմարտություն է սերմանում: 

Վերջապես նա գտավ թղթադրամը, որը թաքնված էր  դատարկ սիգարի տուփի մեջ, նայեց ժամացույցին և տեսնելով, որ ութին ընդամենը հինգ րոպե է մնացել, վազեց փողոց։

Մաս III

Մի քանի րոպե անց, Թավի Դրափիին մռայլ դռնապանը թույլ տվեց մտնել հոր բնակարան:

 Նա գնաց, օրիորդ,- ասաց նա՝  ներս մտնելով աղջկա հետ, որի կապույտ աչքերը ժպիտի ստվեր առաջացրին մորուքավոր դեմքին,- նա գնաց և, կարծեմ, գնաց ձեզ դիմավորելու։ Եվ գիտեք, դուք մեծացել եք:

— Այո, ժամանակն անցնում է, — համաձայնեց Թավին, իմանալով, որ տասնչորս տարեկանը պատկառելի տարիք է: Այս անգամ նա եկավ մենակ, ինչպես մեծ, և համեստորեն հպարտանում էր դրանով։ 

Դռնապանը հեռացավ։ Աղջիկը մտավ գրասենյակ։

— Սա ախոռ է, — ասաց նա՝ ողբալի զարմանքով համեմատելով իր տեսածի հետ։ — Կամ չավլած գոմ։ Որքա՜ն միայնակ ես հայրիկ, իմ ջանադիր: Եվ վաղը Նոր տարի է:

Սիրուց ու խղճահարությունից դողալով՝ նա հանեց իր գեղեցիկ մետաքսե վերարկուն, արձակեց կոճակները և ծալեց թևերը։ Մի պահ անց, անհամար ծանրակշիռ հատորները շրխկացին, որոնք  վճռականորեն նետվեցին նրա կողմից  տարբեր անկյուններ, քանի որ համարում էր սխալ տեղում դրված: Պատուհանը բացվեց. մաքուր օդը թափանցիկ շիթով հոսեց ծխով լցված, չջեռուցվող, խոնավ սենյակը:

Թավին սփռոց գտավ, շտապ լվաց սպասքը. վառեց բուխարին՝ լցնելով այն զամբյուղից հանած թղթով, աղբով և խոհանոցում հայտնաբերված ածուխի մնացորդներով. այնուհետև սուրճ եփեց: Նա իր հետ ուներ ճամփորդական պարագաները, և  դրանք գեղեցիկ դասավորեց սեղանի վրա: Այսպիսի եռանդով լի, նա ժպտում էր և երգում՝ պատկերացնելով, թե որքան կզարմանա Դրեպը, որքան հաճելի և լավ կլինի:

Դրեպը մոտենալով տանը և տեսնելով լուսամուտի լույսը,  կռահեց, որ իր փոքրիկ, բարի Թավին արդեն եկել է և սպասում է իրեն. նրանք կարոտել էին միմյանց: Նա լուռ ներս մտավ, զգաց, որ մեկի ձեռքերը փակեցին իր աչքերը  թիկունքից և, շրջվելով, խանդավառորեն գրկեց նրան՝ սեղմելով դեպի իրեն   երեխայի պես։

— Հայրիկ: — Նա բղավեց, մինչդեռ հայրը շոյում և համբուրում էր դստեր՝ անհամբեր նայելով այդ գեղեցիկ, նյարդային դեմքին, որը փայլում էր  հանդիպման ողջ ուրախությամբ։

-Աստված իմ,- ասաց նա՝ նստելով ու նորից գրկելով նրան,- ես քեզ արդեն կես տարի է՝ չեմ տեսել։ Լա՞վ տեղ հասար:

-Հրաշալի: Նախ և առաջ նրանք ինձ թույլ տվեցին գնալ մենակ, այդ պատճառով  կարողացա վայելել կյանքն առանց ծեր Սեսիլիայի տրտնջոցի։ Բայց, պատկերացրու, ես դեռ պետք է ընդունեի անծանոթ մարդկանց շատ ծառայություններ։ Բայց լսիր, դու ոչինչ չե՞ս տեսնում:

— Ի՞նչ, — ծիծաղելով հարցրեց Դրեպը: -Դե, քեզ տեսնում եմ:

— Է՞լ ինչ:

 Ի՞նչ:

-Ցրված հայրիկ, ավելի ուշադիր նայիր:

Հիմա նա տեսավ:

Սեղանը կոկիկ ծածկված էր մաքուր սփռոցով, վրան դրված պատառաքաղներ, գոլորշին պտտվում է սուրճի կաթսայի վրա, հացը, միրգը, պանիրը և արագ կտրված պաշտետի կտորները կազմում էին մի տեսարան, որը տարբերվում էր նրա առօրյա ուտելու  ձևից՝  քայլել կամ կանգնել՝ աչքի առաջ իր գիրքը։ Հատակն ավլած էր, կահույքն էլ ավելի հարմարավետ դասավորված։ 

-Հասկանում ես,  պետք է շտապեի, այնպես որ ամեն ինչ ձվածեղի պես ստացվեց, բայց վաղը ամեն ինչ ձեռքս կառնեմ ու ամեն ինչ կփայլի։

Հուզված Դրեպը քնքշորեն նայեց նրան, հետո վերցրեց կեղտոտ ձեռքերը և շփեց դրանք մեկը մյուսով։

-Դե, արի հիմա քո վրայի փոշին մաքրենք: Որտեղի՞ց ես վերցրել ցախը:

-Խոհանոցում ածուխ գտա:

-Հավանաբար, փշրանքներ էին:

-Այո, բայց այնքան թուղթ կար այ այն զամբյուղում։

Դրեպը, դեռ չհասկանալով, անորոշ տագնապով նայեց նրան։

-Ո՞ր զամբյուղի մեջ: Սեղանի տա՞կ:

-Դե հա՜։ Այստեղ այնքան աղբ կար, բայց լավ չի այրվում։

Հայրը, հենց այդ պահին հիշեց ու հասկացավ:

Մաս IV

Նրան թվաց, թե հանկարծակի խավարեց։ Առանց իմանալու, թե ինչ է անում, ձեռքը մեկնեց էլեկտրական լամպին և պտտեց անջատիչը։ Մի պահ դա փրկեց աղջկան Դրեպի արտահայտությունից, արտահայտություն, որը նա երբեք չէր կարողանա մոռանալ: Խավարը տիրեց նրա դեմքին և պոկեց  սիրտը։

Մի քանի պահ նրան թվաց, թե նա անդիմադրելիորեն թռչում է դեպի պատ՝ անվերջ բախվելով պատի քարերին։

-Բայց, հայրիկ,- ասաց զարմացած աղջիկը, իր  ձեռքով վառ լույսը վերադարձնելով,- իսկապե՞ս դու այդքան խավարասեր ես: Իսկ որտե՞ղ ես այդպես սպիտակեցրել քո մազերը։

Եթե ​​Դրափն այդ պահերին չի խելագարվել, ապա միայն ուրախ, թարմ ձայնի շնորհիվ, որը ճեղքում էր նրա վիճակը: Նա նայեց Թավիին։ Ծալած ձեռքերը այտին սեղմելով՝ ժպտալով և հուզիչ մտահոգությամբ նայեց նրան։ Նրա պայծառ ներաշխարհը պաշտպանված էր սիրով։

-Լա՞վ ես, հայրիկ, — հարցրեց նա: — Ես շտապում էի քո վերադարձին, որ հանգստանաս։ Բայց ինչո՞ւ ես լաց լինում։ Լաց մի լինիր, հայրիկ, ես տխրում եմ:

Դրեպը դեռ հևում էր՝ կոտրվելով և ջղաձգվելով անլսելի հառաչանքի տակ, բայց ցնցման ուժը փոխարինվեց երեխայի մաքրության և ջերմության հետ, և նա ուժ գտավ խոսելու:

-Այո,- ասաց նա՝  ձեռքերը հեռացնելով դեմքից, —  ես այլևս չեմ արտասվի: Ծիծաղելի է, որ սրտի շարժում կա, որոնց համար, երևի թե, արժե վճարել ամբողջ կյանքով։ Ես հենց հիմա հասկացա դա: Աշխատելիս, իսկ ինձ ևս հինգ տարի կպահանջվի, ես կհիշեմ քո սիրտն ու հոգատար ձեռքերը։ Բավական է այդ մասին խոսենք: 

-Ահա մենք տանն ենք։

Աղբյուրը.

Александр Грин «Новогодний праздник отца и маленькой дочери»

Комментариев нет:

Отправить комментарий