вторник, 5 июня 2018 г.

Պահպանեք ուժեղ մարդկանց


Ուժեղ մարդիկ լինում են թույլերից շատ ավելի անպաշտպան: Փոթորիկի ժամանակ ճկուն եղեգը ծռվում է և խշշում, իսկ եղևնին ուղղակի կոտրվում է և մահանում:
Այդպես են ասում չինացիները, իսկ չինացիները գիտեն, թե ինչ են ասում:
Ուժեղ մարդիկ բոլորովին էլ պատասխանատու չեն իրենց համար, անգամ՝ իրենց հարազատների: Նրանք պատասխանատու են իրենց շրջապատում գտնվող ամբողջ աշխարհի համար, որովհետև ուժը ձգում է: Այդպես են ասում ֆիզիկոսները, իսկ նրանք նույնպես գիտեն, թե ինչ են ասում:
Ուժեղ մարդիկ բոլորովին էլ ուժեղ և պինդ չեն մյուսներից: Ուղղակի նրանք հաստատ գիտեն, որ ուշաթափվելու ու մահանալու իրավունք չունեն, քանի դեռ իրենց կարիքը ինչ-որ մեկն ունի: Նրանք ընդունակ են ինֆարկտի ժամանակ մտնել ջուրը, հասնել խեղդվող երեխային, դուրս հանել նրան ափ, համոզվել, որ երեխային ոչինչ չի սպառնում, և միայն այդ ամենից հետո ուշաթափվել: Այդպես ասում են բժիշկները, իսկ բժիշկները իրենց կյանքի ընթացքում տեսել են շատ ավելի շատ հրաշքներ, քան չինացիներն ու ֆիզիկոսները միասին:
Նաև ուժեղ մարդիկ շատ միայնակ են: Եվ բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ չեն հանդուրժում ոչ ոքի իրենց կողքին: Ուղղակի… նրանք ուժեղ են, չէ՞: Այդ պատճառով էլ ոչ ոքի մտքով չի անցնում, որ նրանք նույնպես զգում են ցավ, վախ, միայնություն, թախիծ:
Քայլում են երկրագնդով ուժեղ, լռակյաց մարդիկ: Նրանց հետ միշտ չէ, որ հեշտ է, հաճելի ու հարմար, փոխարենը՝ հուսալի է: Դա հենց այն հեծելազորն է, որը միշտ օգնության է հասնում վերջին պահին:
Պահպանեք ուժեղ մադրկանց:
Հեղինակն անհայտ է
Աղբյուր՝ Берегите сильный людей

2 комментария: