суббота, 2 июня 2018 г.

Ինչ-որ մի տեղ ...

Մենք ճամփորդում ենք այստեղ, այնտեղ և ամենուր... 
Ճամփորդում ենք և մենք՝ ես և դու: 

Մենք բոլորս ճամփորդում ենք մեր ողջ կյանքի ընթացքում... 
Յուրաքանչյուրը փորձում է գտնել իր ուղին՝ մեկը երազելով, մյուսը իրագործելով, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չէ, բայց յուաքանչյուրն ունենում է իր ուղին:

Երազել միշտ է պետք: Թեկուզ դրանք լինեն անիրականանալի, մի քիչ անմիտ, մի քիչ տարօրինակ: Մենք են այդ ճամփորդները, ովքեր իրենց ուղիները գտնում են տարբեր վայրերում, տարբեր մարդկանց մեջ և տարբեր աչքերում, կամ էլ իրենք են գծում իրենց ուղին:

Մի ակնթարթ է մեր կյանքը, որ այնքան արագ է անցնում, որ չենք էլ հասցնում մտածել` ինչպես անցավ, որտեղ անցավ: Պետք է գծել մեկ ուղի ու ընթանալ այդ ուղով: Այդ ուղին մեզ ամեն ինչում կօգնի. կօգնի երազել ու անել անիրականը: Ճանապարհին կհանդիպենք տարբեր մարդկանց, օտար հարազատների, կանցնենք դժվարությունների միջով, մի քիչ կթեքվենք այդ ուղուց, կշրջանցենք էլ, բայց, եթե ունենք գծած ուղի` ամեն ինչ կհաղթահարենք:

Չգիտեմ, թե ուր է տանում ինձ իմ ուղին: Ուր՞ է տանում, ո՞ւմ մոտ է տանում՝ բնավ չգիտեմ… 
Բայց տանում է ինչ-որ մի տեղ, տանում է, չէ՞...

Комментариев нет:

Отправить комментарий