понедельник, 8 октября 2018 г.

Մարդը՝ կոնսպեկտ


Մարդը այն բոլոր մարդկանց կոնսպեկտն է, ում սիրել է:

Այն բոլոր մարդկանցից յուրաքանչյուրը, ում երբևէ պատկանել է քո սիրտը (քո իսկ ցանկությամբ), մնում է քո մեջ սովորությամբ, խոսքով, տողով, ժեստով: Բոլորը, անգամ (առավել ևս) նրանք, ովքեր հեռացել են, թողնում են իրենցից հետո սեփական ներկայության փոքրիկ քարեր՝  բարակ շարֆով մազերը կապելու սովորություն, շրթունքի ծայրերով ժպտալու կարողություն, ելույթից առաջ, 6 վայրկյանի ընթացքում դողը կանգնեցնելու ընդունակություն, օրագիր, որի մեջ գրում ես երազներդ, սրճելուց առաջ մի կում մաքուր ջուր խմելու սովորությունը:
Ի՞նչն է այս ամենից քոնը, իսկ ի՞նչն է դարձել քոնը ժամանակի ընթացքում: Ես չեմ ասում, թե մարդը, ինչքան գնում է, այնքան ավեկի շատ է նմանվում վիտրաժի, փայլուն խճանկարի:
Ես ասում եմ, որ հենց այդպես էլ դառնում ես շատ ավելի նման ինքդ քեզ:
Աղբյուր՝ Человек - это конспект всех тех, кого он любил

Комментариев нет:

Отправить комментарий