понедельник, 22 октября 2018 г.

Լեզվի իմացության, թե՞ հիշողության ստուգում








Չեմ ընդունում ներկայիս կրթության քննական համարկարգի ստուգման ձևը և ինձ համար անհասկանալի է, որ
Արայիկ Հարությունյանը լինելով լեզվի մասնագետ, ԿԳ նախարար դառնալուց հետո հերիք չէ վիրավորում է դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, մի հատ էլ չի փորձում ոչ մի քայլ անել ներկայիս ուսումնական համակարգը փոխելու համար, չնայած լավ տեղյակ է, որ ներկայիս համակարգից շատերն են բողոքում։
Ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում ու այդքան օրենքներ էլ չգիտեմ, որ կարողանամ պատշաճ կերպով վիճաբանել, սակայն ինձ համար անհասկանալի է, որ ԿԳ-ն կարող է դպրոցից պահանջել գիտելիքի ինչ-որ աստիճան, երբ չի շտկել համակարգի թերությունները և հնարավորություն չի տվել դպրոցին նույն ծրագիրը իրեն հարմար ձևով ուսուցանել: Չեմ կարող ասել մյուս առարկաների մասին, սակայն համոզված եմ, որ լեզուն չի կարող և չպետք է ստուգվի թեստի միջոցով: Թեստի միջոցով չի ստուգվում աշակերտի լեզվի մակարդակը, ստուգվում է միայն հիշողությունը, բայց մի՞թե լեզվին տիրապետել նշանակում է սովորել կանոնները, բացառություններն ու հիշել դրանք: Ո՛չ: Լեզուն, իմ (ու էլի շատ մարդկանց) համար, շատ ավելին է, քան կանոնների և բացառությունների հավաքածու:   

Комментариев нет:

Отправить комментарий