вторник, 23 октября 2018 г.

Կրթական քաղաքականությո՞ւն

Կրթությունը դարձել է բեմ, իսկ մենք`դերասա՞ն: Դերասաններ, որ ցանկացած սցենար տալու դեպքում պետք է խաղան: 


Այնինչ կրթությունը ոչ թե բեմ պիտի լիներ, այլ մի շատ մեծ հարթակ` գաղափարներ արտահայտվելու, քննարկելու և իրագործելու: Կարծում եմ` Հայաստանի կրթական համակարգը չունի այս մակարդակը: Հայաստանի կրթական համակարգը նման է մի ակվարիումի, իսկ աշակերտները` ձկների: Ձկները սահմանափակ ակվարիումում չկարողանալով շարժվել` սատկում են: Պարզապես հնարավոր չէ տարբեր տեսակի, տարբեր չափսերի ձկներին լցնել ակվարիումի մեջ ու հրամայել շնչել: 
Կրթական համալարգը աշակերտին դնում է սահմանների մեջ, պարտադրում անել այս կամ այն բանը, և ամենևին էլ էական չէ աշակերտի գիտելիքների չափը, մտածողության աստիճանը ու ցանկությունների տիրույթը:
Կա հեղափոխություն օգուտ կրթության, այլ ոչ թե հեղափոխություն` օգուտ կրթության քաղաքականացման և ոչնչացման: 
Կրթություն և քաղաքականություն. խոսում ենք տարբեր, բայց իրար շատ մոտ գտնվող հասկացությունների մասին: Դե ֆակտո այսօր շատ քայլեր տանում են կրթության քաղաքականացման, որը, կարծում եմ՝ կհանգեցնի ավելի լուրջ խնդիրների: Կրթական համակարգը ձևավորում է երկրի ապագան, իսկ քաղաքականությունը` փլուզում: Քաղաքականությունը մի կեղտոտ դաշտ է, որի մաքրման համար դեռ տարիներ կպահանջվեն: 
Կրթական համակարգը անհրաժեշտ է լիովին նորացման, բայց ոչ թե պաշտոնյաների, նախարարների և այլոց կողմից, այլ մեր` աշակերտ-ուսանողներիս կողմից: Մի մարդ, ով դուրս է եկել դպորցական և ուսանողական կյանքից, ավարտել է  դպրոց ու համալսարան: Եվ ավարտելուց հետո էլ շատ տարիներ են անցել: Վաղուց մոռացել է առավոտյան արթնանալ և գնալ դպրոց կամ համալսարան: Նա, ով իր օրվա մեծ մասը չի անցկացնում դպրոցում, նա չի կարող հասկանալ մերօրյա աշակերտի առօրյան, չի կարող համակարծիք լինել աշակերտի մտքերին, չի կարող լսել ցանկությունները ու խնդիրները, որովհետև նա չի ապրում այս միջավայրում:

Թուղթ. որոշում է քո կարողությունների տիրույթը ու քո գիտելիքների սահմանը: Մի թուղթ, որ շատերին հնարավորություն կտա շարունակել ուսումը նույն սխեմայով՝ անգիրի սկզբունքով, իսկ շատերին էլ պարզապես կստիպի հավատալ, որ անհաջողակ են և անընդունակ:

Հայաստանում կրթական համակարգը աճելու շատ տեղ ունի և դրան կարող են նպաստել նաև աշակերտները: Աշակերտներ-ուսանողները հենց իրենք կարող են դառնալ կրթական վերափոխման հիմքը, բայց ոչ թե անիմաստ ու չկանոնակարգված հապշտապ քննություններով, այլ տարբեր քննարկումներով, տարբեր բանավեճերով: Կրթական ամեն մի փոփոխությունից պետք է ոչ թե աշակերտը վերջինը տեղյակ լինի, այլ նա պետք է լինի առաջարկողը և կազմակերպողը: Իսկ առաջարկների ու կազմելու համար մեկ տարին էլ նույնիսկ քիչ կլինի, սա երկար ժամանակ պահանջող բարդ գործ է, սակայն վերջում կունենանք լավ արդյունք՝ բոլորիս ցանկությամբ: 



Комментариев нет:

Отправить комментарий