воскресенье, 21 октября 2018 г.

Էլի ինչ-որ մի բան

 
     Ես վախենում եմ երջանիկ լինել։ Ես մոռացել եմ, թե ինչպես իրոք ժպտալ։ Ինքնամոռաց եմ, ինքնասփոփ ու ոչ էլ ինքնասվստահ ու ինքնասիրահարված։ Մոռացել եմ, թե ինչպես գրեմ, ինչպես խոսեմ, որ ունենաք այն ինչ ունեմ ձեզ տալու...։

   Վախենում եմ․․․ Դրա համար անպետք տեղը ատամ եմ ցույց տալիս, կոպտում եմ, որ չսաստեն, բղավում եմ, որ ինձ վրա չխոսեն․․․ Մեծ շները միանգամից չեն հարցակվում, փոքրներն են, որ վախից տեղից պոկվում են։
   Վախենում եմ․․․ Քեզ ընդառաջ չեմ գնում, բայց շատ ուզում եմ ու գիտեմ, որ դու էլ սպասում ես, բայց ես տանն եմ ու երկար դուրս չեմ գալու։ Գիտեմ, որ պահարանում իմ սիրելի քաղցրավենիքներն են, իսկ ես իմ սուրճն առանց քաղցր եմ ուզում։
  Վախենում եմ․․․ Քեզ կորցնելուց ու դրա համար էլ քեզ չեմ ունենում․․․ Ու պահարանի քաղցրավենիքներնը կպահեմ, որ միշտ ունենամ, համը չզգամ, մոռանամ, որ էլ քաղցր չթվան․․․ Թե, որ ավելի չքաղցրանան․․․
    Ես պետք է ինքս ինձնից վախենամ։ Ինքս իմ մեջ շատ եմ խորացել, շատ եմ տարվել․․․ Ինձ թվում է, թե ինձ ոչինչ էլ պետք չէ․․․ Ոչինչ, ոչմեկ ու ոչմի բան ։ Բացի քեզանից, իմ քաղցրավենիքներից ու էլի ինչ-որ մի բան․․․

Комментариев нет:

Отправить комментарий